Օգոստոսի տասներկուսին Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը: Ինչպես գիտենք, այն մեր եկեղեցու 5 տաղավար տոներից չորրորդն է: Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցում նույնպես մատուցվեց պատարագ` ձեռամբ Տեր Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանի: