«Ինովացիոն հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն Եվրամիության աջակցությամբ իրականացնում է «Գենդերային բռնությունների նվազեցում» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպված սեմինար - քննարկումներին հաջորդեց թեմատիկ հոդվածների մրցույթը: Ապրիլի 21-ին «Մարտունի ԻնֆոՏանը» կայացավ «Լավագույն հոդված» մրցանակաբաշխությունը:
Մրցույթում 13 աշխատանք էր հայտավորվել, որոնցից ընտրվել էին երեքը: Շնորհավորելով մրցանակակիր եռյակին` մրցույթի կազմակերպիչները նշեցին, որ թե՜ քննարկումների ընթացքում, թե՜ մրցույթում ներկայացված աշխատանքներում տարբեր, որոշ դեպքերում նաև հակասական կարծիքներ էին արտահայտվել, որոնք սակայն մոտեցումների տարբերություններով հանդերձ հանգում էին միևնույն եզրահանգմանը` անհրաժեշտ է բացառել բռնությունը: Պարզապես, մի մասը գտնում էր, որ գենդերային տարանջատում պետք չէ կատարել իրավունքների ոտնահարման ու դրանց պաշտպանության առումով, մյուս մասն էլ համոզված էր, որ կանանց իրավունքների առանձնահատուկ պաշտպանության անհրաժեշտություն կա:
Մրցույթում հաթող էր ճանաչվել «Զանգակ» ՀԸ-ի լրագրողուհի Մարգարիտա Գալստյանը: Երկրորդ մրցանակին իր «Շեղշե լա ֆեմ կամ ամեն ինչի պատճառը կինն է» աշխատանքով արժանացավ Մարտունու պետական քոլեջի ուսանողուհի Անի Հայրապետյանը, իսկ 3-րդ մրցանակակիրը Մարտունու ավագ դպրոցի աշակերտուհի Լիլիթ Բաղիշջանյանն էր` «Խլված դափնիներ» ստեղծագործությամբ: Մրցանակակիրները պարգևատրվեցին խրախուսական նվերներով: Նրանց աշխատանքներն առաջիկայում կհրապարակվեն «Մարտունի ԻնֆոՏան» բլոգում:
Առավել մանրամասն` «Զանգակ» ՀԸ-ի պատրաստած տեսանյութում:
Комментариев нет:
Отправить комментарий