Վերջինս ՀՀԿ նախընտրական ծրագիրը նախ ներկայացրեց վարդենիսցի ընտրողներին: Իսկ Մարտունու տարածաշրջանի մեծ մասն ընդգրկող թիվ 24 ընտրատարածքում նախագահի առաջին հանդիպումը Վարդենիկ համայնքում էր, որտեղ նրան դիմավորեցին աղուհացով ու դհոլզուռնայով:
Վարդենիկցի ընտրողների հետ առկա խնդիրները քննարկելուց և իշխող կուսակցության տեսակետները ներկայացնելուց հետո Ս. Սարգսյանն ուղևորվեց Վաղաշեն: Նախագահը նախ եղավ գյուղի վերանորոգված մշակույթի պալատում, ծանոթացավ կատարված աշխատանքներին` իր դիտարկումները քննարկելով համայնքի ղեկավարի հետ:
Քաղաքի Մյասնիկյանի անվան հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ, փաստելով տարածքային անհամաչափ զարգացման իրողությունը,Ս. Սարգսյանը նշեց, որ տարածքային անհամաչափությունները Հայաստանում շարունակում են մնալ սոցիալ-տնտեսական զարգացման լուրջ խոչընդոտ: «Երևանն այսօր, իրոք, գերծանրաբեռնված է և գերծանրաբեռնված է ի հաշիվ այլ տարածքների: Այս իրավիճակը չի կարող նպաստել բարեկեցիկ երկիր ունենալու մեր նպատակների իրականացմանը»,- ասաց ՀՀԿ նախագահը` տեղեկացնելով, որ այս ուղությամբ տարբերակված հարկային վարչարարության, մարզերում աշխատատեղերի խրախուսման և այլ միջոցներով լուրջ փոփոխություններ են նախատեսում իրենց ծրագրում:
ՀՀԿ առաջնորդի հաջորդ հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքում էր: Այս գյուղի բնակիչներին հուզող գլխավոր հարցը գլխավոր հատակագծով հարևան Վերին Գետաշենին տրամադրված իրենց հողամասերի կարգավիճակի որոշումն էր: Սերժ Սարգսյանն ասաց, որ տեղյակ է ներքինգետաշենցիների հետ վարչապետի հանդիպուման և ձեռքբերված պայմանավորվածության մասին: «Ես էդ պայմանավորվածությունը հաստատում եմ: Էդտեղ խնդիր չկա` էդ հողերը ձերն են եղել, ձերն էլ լինելու են»,- ասաց հանրապետության նախագահը:
Բոլոր համայնքներում էլ Ս. Սարգսյանը կոչ էր անում ակտիվորեն մասնակցել ԱԺ ընտրություններին` նշելով, որ յուրաքանչյուր ընտրող պետք է վստահ լինի, որ իր ձայնը որոշիչ է:
Ի դեպ, ապրիլի 25-ին Մարտունի քաղաքում և տարածաշրջանի նշածս գյուղական համայնքներում Հանրապետական կուսակցության «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով դրոշների առատություն էր: ՀՀԿ կողմնակիցների քարոզչական դրոշակներն անգամ տրակտորների ու բեռնատարների վրա կարելի էր տեսնել:
Комментариев нет:
Отправить комментарий