

Սուրեն Դեհերյանն ու ծրագրի համակարգող Անուշիկ Ավետյանը ըստ բաժինների ներկայացրեցին 2 կայքերն ու դրանցից օգտվելու համապատասխան «գործիքները», պատասխանեցին ներկաների հարցերին:

Irazek.am կայքը հարթակ է, որտեղ ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացին կարող է պարզ, մատչելի լեզվով օգտակար տեղեկատվություն ստանալ ընտրողի իրավունքի և ընտրությունների ընթացքի վերաբերյալ, տեղեկանալ սեփական ընտրատեղամասի և այդ տեղամասում առաջադրված թեկնածուների մասին:

«Դարձիր մասնակից» բաժնում գրանցվելով` ՀՀ քաղաքացին դառնում է Իրազեկի ներկայացուցիչը իր համայնքում և ֆլեշմոբերի միջոցով ձևավորում ընտրությունների մասնակցության նոր մշակույթ:
«Պատմիր տեսածդ» բաժնի միջոցով էլ քաղաքացին հաղորդագրություն է թողնում սեփական համայնքում ընտրություններին առնչվող իրադարձությունների վերաբերյալ:
Հայաստանի մարզերից առցանց տիրույթում լրատվության հոսքի ավելացմանն է նպաստելու Ditaket.am մարզային լրատվական հարթակը, որին այժմ արդեն թղթակցում է 20 հեղինակ՝ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից։ Նրանք լրագրողներ և քաղաքացիական լրագրողներ են:

"Իրազեկ ընտրող" ծրագիրը ԼՀԱ-ն իրականացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ:
Շնորհանդեսի վերջում ցուցադրվեց ԼՀԱ-ի պատրաստած «Ես ընտրում եմ, որ...» սոցիալական հոլովակը:
Շնորհանդեսի մասին տես նաև «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի իրականացրած ծրագրի շրջանակներում «Զանգակ» ՀԸ-ի պատրաստած տեսանյութում:
Комментариев нет:
Отправить комментарий