Показаны сообщения с ярлыком Մարտունու շրջան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մարտունու շրջան. Показать все сообщения

06.05.2012

Ընտրողներին հուշում էին

Այսօր մեր ընտրատեղամասում` թիվ 24/04 ընտրության գնալիս ականատես եղա հետևյալին.
Պատին փակցված ցուցակների մոտ կանգնած էին որոշ մարդիկ, ովքեր  «օգնում»  էին ընտրատեղամաս մտնող մարդկանց արագ գտնելու իրենց համարները: Բնականաբար, այդ մարդիկ որոշ կուսակցությունների և թեկանածուների ոչ պաշտոնապես վստահված անձինք էին,  ովքեր ցուցակներում  ընտրողների համարները գտնելուց հետո, հուշում էին նրանց, թե որ քվյաթերթիկում, որ երորդ համարին  «պտիչկա»  դնեն:
Բնականաբար նման երևույթի ականատես կարող ենք լինել, ոչ միայն մեր ընտատարածքում, այլ նաև ամբողղջ Հայաստանի տարածքում: Իսկ պաշտոնական այրերը խոսում էին ընտրակաշառքներ բաժանելը, ընտրախատումները, ընտրողի վրա ճնշումը բացառելու և այլնի մասին:
Արդյոք ընտրողին ուղորդելը արդեն ընտրախախտում չէ...

Եղիազար Դավթյան

Կարմիր գրիչավորները

Մարտունու տարածաշրջանի թիվ 24/04 ընտրական տեղամասում օրվա ընթացքում մի քանի անգամ ընտրողները կարմիր թանաք ունեցող գրիչներով են քվյաթերթիկներում նշումներ արել։
 Տվյալ տեղամասում "Մարտունու կանանց համայնքային խորհուրդ" ՀԿ-ի կողմից դիտորդական առաքելություն իրականացնող դիտորդը տեղեկացրել է, որ տեղմասում մի քանի անգամ ընտրողների են նկատել, ովքեր իրենց հետ կարմիր գրիչներ են տարել քվյախուց և նշումներ արել դրանցով: Այդ փաստ արձանագրել են դիտորդները, և որոշ վստահված անձանց և հանձնաժողովի անդամների զգոնության շնորհիվ կանխվել է հետագայում կարմիր գրիչներով քվյարկելը: Նույնիսկ հանձնաժողովի անդմները քվյախցիկներից գտել են կապույտ կաղապարով, բայց կարմիր թանաքով գրիչներչ:

Փոքրիկ խախտում

Այսօր, թիվ 24 ընտրատարածքի տեղամասերից մեկում "Մարտունու կանանց համայնքային խորհուրդ" ՀԿ-ի կողմից դիտորդական առաքելություն իրականացնող դիտորդներից մեկը նկատել էր, որ տեղամասի բակում ման է գալիս մի երեխա հեծանիվով, որի վրա ամրացված էր ՀՀԿ քարոզարշավի դրոշակներից:
Դիտորդը երեխային բացատրել էր, որ չի կարելի այսօր այդ դրոշակներով ընտրատեղամասին մոտ գտնվել:
 Երեխան ավել հասկացող էր գտնվել, քան որոշ մեծահասակներ, նա հեռացել էր տարածքից:

15.04.2012

Դպրոցական ծառատունկ Լիճքում





Ապրիլի 14-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները միասնական ուժերով մասնակցեցին սպասված շաբաթօրյակին: Դպրոցի շրջակայքի, հարակից այլ տարածքների մաքրման աշխատանքներից զատ նաև տնկվեց 110 ծառ` պտղատու և դեկորատիվ:

14.03.2012

Լիճքի մշակույթի տանը ձյուն է գալիս


 Ավելի քան 25 տարի է, ինչ շարունակվում են Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մշակույթի տան շինարարական աշխատանքները, իսկ բնակիչների համար շինարարության ավարտը դեռևս յոթ սարի հետևում է:

Շինարարական աշխատանքներն սկսվել են 1985-86 թվականներին: Ըստ դրանց մեկնարկին ականատես, նախագծին քաջատեղյակ լիճքեցիների, պետք է կառուցվեր երկհարկանի շինություն՝ 500 տեղանոց դահլիճով, գրադարանով, մանկապարտեզով և այլն: