Ապրիլի 14-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները միասնական ուժերով մասնակցեցին սպասված շաբաթօրյակին: Դպրոցի շրջակայքի, հարակից այլ տարածքների մաքրման աշխատանքներից զատ նաև տնկվեց 110 ծառ` պտղատու և դեկորատիվ:
Դպրոցում արդեն ավանդույթ է ձևավորվել, և ամեն գարնանն աշակերտները ծառեր են տնկում և առանձնահատուկ խնամքով հետևում դրանց աճին: Դպրոցականների հոգածության արդյունքն էլ հանրակրթարանի մոտ 500 ծառ ունեցող պտղատու այգին է:
Մի քանի տարի առաջ երեխաները դժկամությամբ էին մասնակցում շաբաթօրյակներին, իսկ հիմա յուրաքանչյուր աշակերտի համար շրջակա միջավայրը մաքուր պահելը «բնավորության գիծ» է դարձել:
Աշակերտները հաճույքով են մասնակցում շաբաթօրյակներին, որի շրջանակներում անպայման ծառեր են տնկվում: Պատանի այգեգործները ոգևորությամբ են սպասում իրենց տնկած ծառերի առաջին բողբոջներին:
Ուրախալին այն է , որ երեխաների մեջ ձևավորվել է պատասխանատվության զգացում. երբ Լիճքի միջն. դպրոցում կազմակերպվում են միջհամայնքային միջոցառումներ, աշակերտներն անձամբ են հետևում, որպեսզի իերնց անվանական ծառերը կամ թփերը չվնասեն:
Комментариев нет:
Отправить комментарий