Արևմտյան Հայաստանից գաղթած ալաշկերտցիների սերունդներն օրեր առաջ մեկնարկած միջոցառումների շարքով ոգեկոչեցին միլիոնավոր զոհերի հիշատակը` իրենց ձայնը միացնելով ողջ հայության արդարության ու հատուցման պահանջին: Ապրիլի 21-ին Լիճքի միջնակարգ դպրոցում կայացավ միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին:
:
Դպրոցի մեծ դահլիճում հավաքված աշակերտները, ոսուցիչներն ու ծնողները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Միջոցառման ընթացքում դպրոցականները արտասանեցին հատվածներ Պ. Սևակի «Անլռելի Զանգակատուն» պոեմից: Ասմունքին զուգահեռ հնչում էր Մեծն Կոմիտասի ձայնը:

Իսկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ բաց դաս էին կազմակերպել: Մինչ ցավալի պատմական իրողությունները ևս մեկ անգամ ներկայացնելը` դպրոցի տնօրենը, ուսուցիչներն ու աշակերտները ծաղիկներ դրեցին Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
«1915 թ. Ցեղասպանությունը խարանի պես տպված է մեր ժողովրդի ճակատի ու սրտի մեջ. մենք հավատու՛մ ենք և սպասում Վրեժի Դատաստանին...»,- բարձրաձայնեցին ներկաները:
«1915 թ. Ցեղասպանությունը խարանի պես տպված է մեր ժողովրդի ճակատի ու սրտի մեջ. մենք հավատու՛մ ենք և սպասում Վրեժի Դատաստանին...»,- բարձրաձայնեցին ներկաները:
Комментариев нет:
Отправить комментарий