Լուս․ նկարը՝ yp.scmp.com կայքի |
Ծովինար համայնքի 53–ամյա բնակչուհի Մարիետա Ջ․–ն սոցիալական ծանր պայմաններից ելնելով երկու անչափահաս երեխաներին չի ուղարկում դպրոց։
Երեխաները նախկինում սովորել են Ծովինար գյուղի միջնակարգ դպրոցում։ Վերջիններս դպրոցից դուրս են գրվել մոր դիմումի հիման վրա, ՌԴ մեկնելու նպատակով, սակայն մայրը երեխաների հետ մեկնել է այլ բնակավայր՝ զբաղվել անասնապահությամբ և երեխաները հանրակրթությունից դուրս են մնացել:
2017թ -ի հունվար ամսին վերադարձել են, բայց երեխաներից՝ 2002 թ–ին և 2007թ–ին ծնված որդիները, շարունակում են չհաճախել դպրոց։ Մայրը չի հրաժարվել երեխաներին կրկին դպրոց ուղարկել, սակայն գտնվում է սոցիալապես անապահով վիճակում։ Ամուսինը մահացել է շուրջ 5 տարի առաջ, այրին միայնակ երեք երեխաների չի կարողանում ապահովել անհրաժեշտ սոցիալական պայմաններով։
Հրավիրելով բարի մարդկանց ուշադրությունը այս ընտանիքի վրա, խնդրում ենք օգնել ինչով հնարավոր է՝ հագուստ, սնունդ, գրենական պիտույքներ և այլ անհրաժեշտ իրեր։
Լրացումներ՝
Ծովինար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Միրհանուշ Սահակյանի փոխանցմամբ՝ համայնքապետը ընտանիքին աջակցել է տաք հագուստով, գրենական պիտույքներով և որոշակի սննունդով։ Երեխաները արդեն հաճախում են դպրոց, բայց օգնության կարիք դեռ շատ ունեն։
Комментариев нет:
Отправить комментарий