16.04.2016

Աջակցություն Լիճքում հյուրընկալված արցախցի ընտանիքներին


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Մարտունու տարածաշրջանի տարբեր գյուղերում հյուրընկալվել են ընտանիքներ, ովքեր ստիպված էին լքել իրենց տներ առաջնագծում ընթացող մարտերի պատճառով։

Այսօր այցելություն կատարեցինք Մարտակերտի շրջանից Լիճք գյուղում հյուրընկալված երկու ընտանիքի։ Գևորգյանների տան տանիքի տակ են հյուրընկալվել միանգամից 3 չարաճճի տղաներ իրենց մայրիկի հետ։ Գիորգին, Արմանը և Նարեկը, մեծը սովորում է 6–րդ դասարանում, միջնեկը՝ 5–րդ, իսկ փոքրը 2 տարեկան է։
Մեր գնալու պահին մեծերը դաս էին սովորում, իսկ փոքրը անհոգությամբ կլանված էր համակարգչային խաղում։
Նրանց մայրը՝ Ալլա Սարգսյանը, պատմեց, որ առաջին անգամ չէ, որ ստիպված են լինում լքել իրենց տունը։

«Ծննդով Լենինավան գյուղից եմ, տասերկու տարեկան էի, երբ ոտաբոբիկ, կիսամերկ գիշերով փախանք գյուղից՝ մի կերպ ազատվելով թուրքերի ձեռքից։ Հիմա էլ Մարտակերտից ենք ստիպված հեռացել՝ առաջնագծում թողնելով ամուսնուս», – պատմում էր Ալլան և միևնույն ժամանակ քարտեզի վրա ցույց տալիս իր բնակավայրը։

Իսկ երկրորդ՝ Ներքին Հորաթաղեցի ընտանիքի առաջ իր տան դռներն է բացել Առաքելյաների ընտանիքը։
Մեր այցելության ժամանակ Լորա Առաքելյանը հաց թխելու գործով էր զբաղված, իսկ Արցախից եկած Դիանան, օգտվելով առիթից, արցախյան  խոհանոցի հետ է ծանոթացրել հյուրընկալ ընտանիքին՝ ժինգյալով հաց պատրաստելով։ Հաճելի էր տեսնել դրական եռուզեռը։

Դիանան Լիճք է եկել իր երկու դստրերի հետ։ Եվ ինչպես Ալլան՝ թողնելով Արցախում իր ամուսնուն։

Պետք է նշել, որ հյուրընկալող ընտանիքների տղամարդիկ այս օրերին նույնպես Արցախում են։

Աջակցության համար շնորհակալ ենք՝

«Արարատ» սուպերմակետի տնօրինությանը,
Արմեն Մանուկյանին,
Կարեն Կարապետյանին (ԱՄՆ),
Խանում Ղազարյանին (սնունդ),
Կարեն Այվազյան (միրգ,բանջարեղեն),
«ԻՂՁ» ՍՊԸ–ին,
Գոհար Ավետիսյանին (հագուստ):

Կան նաև այլ ընտանիքներ, ովքեր մեր աջակցության և ուշադրության կարիքն ունեն։ 

Անահիտ Գևորգյան
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի նախագահ 

Комментариев нет:

Отправить комментарий