05.05.2012

Դագաղի խանութը` քարոզչության վա՞յր


Լուսանկարում պատկերված առևտրի կետը գտնվում է
Մարտունի  քաղաքի Մյասնիկյան փողոցում
Մարտունի քաղաքում քարոզչական պաստառներին առնչվող նմանատիպ խախտումներ քանիցս արձանագրվել են: Նրանց մի մասը նաև հրապարակվել են ԶԼՄ-ներում, ահազանգեր գրանցող կայքերում (կուսակցություններից մեկի պաստառների պատռում, տարբեր առևտրի կետերում քարոզչական պաստառների առկայություն, ինչը նշանակում է Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում):

Այս ընթացքում, ի թիվս այլ հարցերի, իրավական առումով ինձ մի բան հետաքրքրեց. համայնքային աշխատանքներ իրականացնող տրակտորները կամ աղբահավաք բեռնատարները ինչպիսի տրանսպորտ են համարվու՞մ... Գուցե ապագա օրենսդիրները սրան ուշադրություն կդարձնե՞ն, քանի որ նախընտրական քարոզարշավի շրջանում նաև այդպիսի մեքենաների վրա էին քարոզչական նյութեր փակցրել:
Վերադառնանք առևտրի կետերին. այս առումով խախտում թույլ տված կուսակցություններից մեկի տարածքային կառույցի ներկայացուցիչներին «Մարտունի ԻնֆոՏանը» կազմակերպված քննարկումներից մեկի ժամանակ անգամ տեղյակ է պահվել, բայց որևէ հետևություն չարվեց, անգամ ահազանգերը գրանցած կայքերի հրապարակումներից հետո մատնանշված պաստառների մեծ մասը մնաց իր տեղում: Մի քանիսը միայն խանութների որոշ տերեր հանեցին:
Իսկ ահա նկարում պատկերված դեպքում հետաքրքիր է, թե ո՞ւմ է ուղղված նախընտրական կոչ-կարգախոսը...

Ահազանգի մասին տես նաև Դիտակետ և iDitord կայքերի հրապարակումները:

2 комментария:

  1. Սա իրոք իր մեջ վախ է ներշնչում, իհարկե հասկացողի համար, իսկ ահա իր արժանապատվությունը վաճառող, կամ վաճառած մարդու համար իսկական և հասարակության մեջ կենդանի-մեռածի ապրելակերպի նշան...Ցավում եմ ժողովրդիս համար, որ կորցնում եմ նրան և իշխանիկներն էլ պատրաստ են նրա արժանապատվությունը` երբեմնի ըմբոստ ոգին ողջ-ողջ թաղել` ստրկամտության ծուղակները լարելով և այդ արատավոր ու ազգակործան գեները վերածնելով...

    ОтветитьУдалить
  2. Սա անկեղծություն է,պատահական,բայց դեպի ապահով Հայաստան-հավատանք որ փոխենք կարգախոսով: Երբ մեկ տարի առաջ գովազդվում էր դագաղի խանութի վրա,շատերը չհասկացան ... սարսափելի է`մի գուցե այստեղ արդեն իսկ հուշում-մեկնաբանություն կար... Մարտունիում արդեն զարգացում է ապրում դեղատների և դագաղագործության բիզնեսը...սարսափելի է,սակայն ցավալի իրականություններ ու փաստեր...

    ОтветитьУдалить