13.03.2018

«Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով» դասընթացի հայտարարություն


Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)–Հայաստանը
հրավիրում է
«Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով»
թեմայով դասընթացին,
որը կվարի ՀՌԿԿ-Հայաստանի տվյալների հավաքագրման ծրագրի ղեկավար
Էլլա Կարագուլյանը

Օրը՝
27-ը մարտի, 2018
Ժամը՝
12:30-15:30
Վայրը՝
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ, «Մարտունի ինֆոտուն»
ք. Մարտունի, Կամոյի 17
Լեզուն՝
Հայերեն

Դասընթացը կազմակերպվում է Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ -ի հետ համագործակցաբար՝ Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը ծրագրի շրջանակներում:
Նկարագրությունը.
Մասնակիցները կծանոթանան SPSS ծրագրային փաթեթի հնարավորություններին, կսովորեն ներմուծել տվյալներ, կոդավորել և վերակոդավորել դրանք, նախնական վերլուծություն կատարել, ինչպես նաև ստեղծել նոր փոփոխականներ ու պատկերավոր ներկայացնել վերլուծության արդյունքները: Նախատեսվում են նաև փոփոխականների միջև կապերի բացահայտման վարժություններ:

Ում համար է.
Դասընթացը նախատեսված է տվյալների հետ աշխատանքով հետաքրքրվածների համար: Տվյալների հետ աշխատանքի փորձը ցանկալի է:

Դասընթացավարի համառոտ կենսագրությունը.
Էլլան ունի հետազոտության ավելի քան 8 տարվա փորձ: Մինչ ՀՌԿԿ-Հայաստանին միանալը աշխատել է Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնում որպես սոցիոլոգ և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնում որպես գիտաշխատող: Համագործակցել է տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների հետ որպես տվյալների կառավարման մասնագետ  և  հետազոտող: 2011թ.-ին Լյուվենի կաթոլիկ համալսարանից (Բելգիա) ստացել է մագիստրոսի աստիճան՝ Սոցիալական քաղաքականության վերլուծություն մասնագիտությամբ:

Գրանցման կարգը.
Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտը մինչև մարտի 25: Ընտրված մասնակիցները կծանուցվեն էլ. փոստով մարտի 26-ին: Հարցերը կարող եք ուղղել event@crrc.am էլ. հասցեով՝ վերնագրում նշելով SPSS_training:



ՀաՄաՏեղ ծրագրի մասին. ՀաՄաՏեղ ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և ՀՌԿԿ-Հայաստանի հետ համատեղ, և ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից: Ծրագրին մանրամասն ծանոթանալու համար հետևեք այս հղմանը:


Комментариев нет:

Отправить комментарий