31.07.2017

Հանրային լողափ կառուցած մարտունեցիները ստացան «Համայնքի գործընկերոջ» կոչում


Հուլիսի 28–ին Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի աշխատասենյակը մարդաշատ էր։ Հյուրընկալել էին Մարտունու հանրային լողափի կառուցմանը իրենց մասնակցությունը ցուցաբերած բնակիչներին։

Արմեն Ավետիսյանը դիմելով ներկաներին մասնավորապես ասաց, որ հանրային լողափն իրականություն դարձավ միասնական ներուժի շնորհիվ։


«Աշխատանքային 9 ամիսների ընթացքում հասկացել եմ, որ եթե մի բան ուզում ենք կառուցել, ստեղծել, ապա միայն մեր սեփական ուժերով է հնարավոր։ Հավատում եմ, որ Մարտունին մարտունեցիներով ենք կառուցելու», – իր խոսքում նշեց քաղաքապետը։

Հանիպմանը ներկա էր նաև «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գևորգյանը, ով համաքաղաքացիներին ներկայացրեց «Համայնքի գործընկեր» նախաձեռնությունը, որով փորձելու են խրախուսել բնակիչներին, որպեսզի  համայնքային տարաբնույթ նախաձեռնություններում, ծրագրերում մասնակցություն ցուցաբերեն։

«Տարիներ շարունակ բազմաթիվ անձիք, կազմակերպություններ տարաբնույթ աջակցություն են ցուցաբերել Մարտունի քաղաքի զարգացմանը, բարեկարգմանը և այսօր մենք «Համայնքի գործընկեր» նախաձեռնությամբ ցանկանում ենք ճանաչելի դարձնել այդ մարդկանց անունները, որպեսզի ցանկացած բնակիչ իմանա, թե ով է այս մայթը կառուցող, եկեղեցու գմբեթ դնողը և այլն» , – նախաձեռնության մասին խոսելով, ասաց Գևորգյանը և ավելացրեց, – «Մենք հավատում ենք, որ քաղաքի զարգացումն ավելի արագ և դինամիկ կլինի, եթե յուրաքանչյուր բնակիչ ցուցաբերի սրտացավություն ու ունենա մասակցություն՝ ներդնելով իր գիտելիքը, միջոցները և հմտությունները»։
Եվ որպես նախաձեռնության մեկնարկ հանրային լողափի կառուցմանը մասնակցություն ցուցաբերած 30 անհատներին  կամզակերպության կողմից նվիրեցին «Համայնքի գործընկեր» տարբերանշանով խորհրդանշական բաժակներ և ինքնասոսնձվող կպչուկներ, որը պետք է այդ անհատները փակցնեն  երևացող տեղ և այդպես բնակիչները կիմանան, որ նրանք համայնքի գործընկեր են, Մարտունու համար ցուցաբերել են սրտացավություն։

Բարերարները քաղաքազպետարանի կողմից ստացան նաև շնորհակալագրեր։ 

Հեղինակ՝ Լիանա Հովհաննիսյան

Комментариев нет:

Отправить комментарий