12.06.2017

Ծովինարի դպրոցի շրջանավարտներն ոչ միայն պատրաստվում են դառնալ ուսանող, այլ նաև զինվոր

Հունիսի 7-ին Ծովինար գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Հայոց լեզվու և գրականություն առարկայի ավարտական քննությունը։

Դպրոցի տնօրեն  Միհրանուշ Սահակյանի փոխանցմամբ դպրոցն ունի 33 շրջանավարտ, որոնցից 11 դիմում են բուհ։

Տնօրենի խոսքերով շրջանավարտներից շատերը պատրաստվումեն դիմել Մանկավարժական և բժշկական համալսարաններ։


Շրջանավարտներից Դիանա Կարապետյանը և Սուսաննա Գալստյան ասեցին, որ մեծ հուզմունքով են ավարտում դպրոցը, ունեն շատ հուշեր դպրոցի վերաբերյալ և կկարոտեն սիրելի մանկավարժներին

Բժշկական համալսարանի դիմորդ Հայկ Հարությունյանը հպարտանալով ասեց,

«Երբ գործերս Երևան տարա համալսարանի պատին տեսա գրված եր Ծովինար, շատ հպարտացա, դա նշանակում է, որ մեր սիրելի դպրոցն մեզ այնքան գիտելիքներ է տալիս, որ իր շրջանավարտները գյուղի անունը բարձր են պահում բոլոր համալսարաններում»։

Դպրոցը, բացի շրջանավարտ–դիմորդ, ճանապարհելուց պատրաստվում է նաև բանակ ճանապարհել։ Դպրոցի առաջին նորակոչիկը Կարեն Սիմոնյանն  է, մեզ հետ զրույցումնա նշեց, որ մարտական ոգով պատրաստվում է գնալ զինծառայության, պաշտպանելու հայոց սահմանը։
«Մամ ջան չտխրես, տուն կվերադառնամ ես»,–այս խոսքերով էլ ավարտեց իր խոսքը ապագա զինվորը։




Հեղինակ՝ Կարեն Մարգարյան

Комментариев нет:

Отправить комментарий