06.06.2017

Վարդենիսի 36 համայնքները միավորվելու են 2 փնջի մեջ

Օրերս Գեղարքունիքի մարզպետարանում տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը  մարզպետ Կարեն Բոթոյանի հետ հանդիպել են  Վարդենիսի տարածաշրջանի համայնքների ղեկավների հետ։

Սեպտեմբերին Վարդենսի տարածաշրջանում սպասվում են վարչատարածքային փոփոխությունների՝  նախատեսվում է ձևավորել խոշորացված 2 փունջ։

Նախարարը հանդիպման ժամանակ մասնավորապես ասել է․ որ առանձին-առանձին համայնքները չունեն հնարավորություններ և ռեսուրսներ` ծրագրային գաղափար դնելու, բյուջե մեծացնելու և մնացած խնդիրները լուծելու համար: Մոտավորապես 400 համայնքի բյուջետային եկամուտները հնարավորություն չեն տալիս զարգանալու և պետք է բարեփոխումներ իրականացնել։

Համայնքների խոշորացումն այն բարեփոխումն է, որի շուրջը կարծիքները տարբեր են։

Պատկան մարմինները պնդում են, թե իրենց հաջողվել է իրականացնել բարեփոխումը, արդյունքներն էլ ակնհայտ են: Փորձագետների մի խումբ էլ, ընդգծում է, որ համայնքների խոշորացումը արհեստական խնդիրներ է առաջացնելու:

Ընսհանուր առմամբ Գեղարքունիքում 2017թ–ին նախատեսվում է ձևավորել խոշորացված 3 փունջ:

Մասրիկ՝ Մեծ Մասրիկ, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամասար, Դարանակ, Ծափաթաղ, Կախակն, Կուտական, Նորակերտ, Սոթք, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ (թվով 14),

Վարդենիս՝ Վարդենիս, Ազատ, Ախպրաձոր, Ակունք, Այրք, Գեղամաբակ, Գեղաքար, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կարճաղբյուր, Կութ, Մաքենիս, Ներքին Շորժա, Նորաբակ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Վանեվան, Վերին Շորժա, Տորֆավան (թվով 22),

Ճամբարակ՝ Ճամբարակ, Աղբերք, Այգուտ, Անտառամեջ, Արծվաշեն, Արտանիշ, Գետիկ, Դպրաբակ, Դրախտիկ, Թթուջոր, Կալավան, Ձորավանք, Մարտունի, ՇորԺա, Ջիլ, Վահան (թվով 16),

Комментариев нет:

Отправить комментарий