01.02.2017

Ծովինարի դպրոցում քիչ է կրկնուսույցների դիմող աշակերտների թիվը


Այս տարի Ծովինար գյուղի միջնակարգ դպրոցը պատրաստվում են ավարտել 33 աշակերտ։
Դպրոցի տնօրեն Մելանյա Սահակյանի փոխանցմամբ նրանցից միայն տասն են դիմելու բուհ։

Տնօրենի ասում է՝ մանկավարժական կոլեկտիվը՝ իրենց ծնողական խորհուրդներով, օգնում է շրջանավարտներին ընտրել ժամանակակից մասնագիտություններ և համապատասխան բուհեր։

«Դիմորդները հիմնականում նախապատվություն տալիս են հումանիտար բաժիններին՝ առաջին տեղում բանասիրության ֆակուլտետն է»,– ասում է Մելանյա Սահակյանը։

Քիմիայի մանկավարժ Զարուհի Ալեքսանյանն էլ իր հերթին նշում է, որ շրջանավարտներ կան, ովքեր պատրաստվում են ընդունվել Բժշկական համալսարան, ԵՊՀ–ի Կենսաբանության, Դեղագիտության և Հոգեբանության ֆակուլտետներ։

«Շաբաթական ութ ժամ քիմիայի դաս ունենք, կարծում եմ, այդ ժամանակը լիովին բավարար է, որպեսզի աշակերտի գիտելիքները գերազանց համարվեն ու քննություն հանձնի»,– ասում է մեզ հետ զրույցում Զարուհի Ալեքսանյանը։

Դպրոցի տնօրենն էլ  ընդգծեց, որ դպրոցի կողմից տրված գիտելիքները բավարար են, որպեսզի դիմորդը վստահ լինի իր գիտելիքներին ու աշակերտներից մի քանիսն են ընդհամենը  դիմում կրկնուսույցների ծառայությանը։

«Շատ կարևոր է, որ այսօր աշակերտները դիմում են բուհ, ոչ թե ձևի այլ իրական ցանկությունից դրդված՝ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով», – նշում է իր խոսքում տնօրեն Մելանյա Սահակյանը։ 




Հեղինակ՝ Կարեն Մարգարյան

Комментариев нет:

Отправить комментарий