«Մեդիագրագիտություն» դասընթացը կազմված է 12 թեմաներից․ մեդիայի պատմություն, ներկա դաշտ, լրատամիջոցների գործունեության առանձնահատկություններ, լսարանի վրա ունեցած ազդեցություն, մեդիայի վտանգներ ու ընձեռած հնարավորություններ և այլն:
Դասընթացը ներառում է տեսական-գործնական նյութեր, վարժություններ, տեսաձայնային նյութեր, հղումներ, համակարգչային խաղ և կազմված է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պատրաստած «Մեդիագրագիտություն» ձեռնարկի ու ԵՀՀ-ի կողմից մշակված քննադատական մտածողության նյութերի հիման վրա։
Դասընթացի նպատակն է
- Նպաստել մեդիագրագիտության, քննադատական մտածողության զարգացմանը, վերլուծական հմտությունների ձևավորմանը՝ ավելի գիտակից որոշումներ կայացնել որպես մեդիա սպառող։
- Ծանոթացնել նոր մեդիա գործիքներին, տպագիր և էլեկտրոնային հաղորդակցության հմտություններին։
Դասընթացին կարող է մասնակցել յուրաքանչյուր անհատ, ով հետաքրքրված է և ցանկանում է ձեռք բերել համապատասխան գիտելիքներ քննադատական մտածողություն զարգացնելու, մեդիայի և լրագրողի աշխատանքը հասկանալու, տեղեկատվական դաշտում ճիշտ կողմորոշվելու համար։
Դասընթացը հաջողությամբ ավարտողները կստանան մասնակցության վկայականներ:
Դասընթացիին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը` սեղմելով հետևյալ հղումը` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSchaHksKOseZuv6lfPi_GwwnVij9YIXP207ZlZFC4_ZCJ_RwQ/viewform ։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 15–ը նեռայալ։
Մանրամասների համար կարող եք զանգահարել Մարտունի Ինֆոտուն, հեռ համարին (+374) 94 700 285 կամ նամակ ուղարկել Լիանա Հովհաննիսյանին infomartuni@gmail.com էլեկտրոնային հասցեով:
Մանրամասների համար կարող եք զանգահարել Մարտունի Ինֆոտուն, հեռ համարին (+374) 94 700 285 կամ նամակ ուղարկել Լիանա Հովհաննիսյանին infomartuni@gmail.com էլեկտրոնային հասցեով:
***
Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելի տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Комментариев нет:
Отправить комментарий