19.08.2017

Ինչու՞ Մարտունիում ու առհասարակ Հայաստանի համայնքներում զարգացած չէ "Street art" արվեստը ․․․

"Street art"–ի աշխարհահռչակ նկարիչ Բենկսի աշխատանքներից
Ինչու՞ Մարտունիում և առհասարակ Հայաստանի համայնքներում զարգացած չէ "Street art" արվեստը, և ընդհանրապես բնակչությունը, որքանով է տեղեկացված այդ արվեստի գոյության մասնին:

Սա պարզելու համար մեզ պետք էր ուղղակի դուրս գալ փողոց ու հարցնել բնակիչներին՝ արդյո՞ք  գիտեն, թե ինչ է "Street art"-ը։

Զրույցի արդյունքում պարզ դարձավ, որ հարցվածների մոտ 75%-ը ընդհանրապես չգիտի, թե ինչ է "Street art"-ը, իսկ մնացածը ուղղակի չգիտեին, որ այն ժամանակակաից արվեստի ամենատարածված ճյուղերից մեկն է։

Սակայն ո՞րն է պատճառը, «փողոցային արվեստը» խնդիրները բարձրաձայնելու լավագույն միջոցներից է, իսկ  մեզ մոտ խնդիրներն այնքան շատ են, որ նույնիսկ Հայաստանի բոլոր պատերին գրաֆիտի անելու դեպքում էլ ամբողջը չի տեղավորվի։ 
"Street art"-ն այնպիսի արվեստ է, որը չիպահանջում լուրջ նկարչական հմտություններ, ֆինանսական միջոցներ, չի ճանաչում սահմաններ, նրա վրա ոչ մի օրենք չի ազդում, կամ այլ կերպ ասած, այն ազատության արտահայտման ու խնդիրների վեր հանման լավագույն միջոցն է։

Եթե խորանանք պատմության մեջ, ապա կհասկանանք այս ամենի պատճառը։

"Street art"-ը ձևավորվել է 20-րդ դարի կեսերին ԱՄՆ-ում և շատ փոքր ժամանակահատվածում  տարածվել գրեթե ամբողջ աշխարհում։ Այդ ժամանակ ԱՄՆ–ն սառը պատերազմի մեջ էր ԽՍՀՄ-ի հետ, փակված էին բոլոր հաղորդակցության ուղիները։ Ու, ինչպես գիտենք, Հայաստանը նույնպես մտնում էր ԽՍՀՄ-ի կազմի մեջ։ Իսկ անկախությունից հետո մեզ մոտ շատ խառը ժամանակներ էին, ազգը պատերազմի մեջ էր։ Եվ փաստորեն մենք ուղղակի ժամանակ չենք ունեցել արվեստի այդ ճյուղը տարածելու ու զարգացնելու համար։ 

Արտահայտման ազատության լավագույն միջոցներից մեկը լինելով  «վերևնեերում» կանգնածները այնքան էլ չեն խրախուսում դրա տարածմանը, ավելի ճիշտ ազատ տարածմանը, ստեղծում են այն պատկերները, որոնք իրենք են «հաստատում»՝ բանաստեղծների պատկերներ՝ մի երկտողով, «Ծուռ թաթ արջը» և այլն ․․․ 

Չնայած Երևանում փորձ արվում են, բայց դրանք արագ ջնջվում են, որովհետև արտահայտված մտքերը «իշխանության» մտքերին չեն համապատասխանում։


Հակահարված խմբի կողմից ստեղծված "Street art"-ներից մեկը

Հիմա, փաստորեն մենք պետք է լրացնենք բացերը, դրա համար էլ պարտավոր ենք դառնալ օրինակ, ժողովրդի մեջ տարածել այդ արվեստը, կոտրել կարծրատիպերը և այն մտցնել հասարակության գիտակցության մեջ։ Իսկ ի՞նչ է պետք մեզ դրա համար՝ ցանկություն ու լավ
վազելու կարողություն։

Հեղինակ՝ Սուրեն Ղազարյան

Комментариев нет:

Отправить комментарий