Показаны сообщения с ярлыком Կանանց միջազգային օր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Կանանց միջազգային օր. Показать все сообщения

09.03.2017

Գեղարքունիքի կանայք․ Ովքեր են ընդգրկված տարածքային ընտրական ցուցակում

Ինֆոտան նախորդ  հրապարակման մեջ գրել էինք, որ  թիվ 8 ընտրական տարածքի, որը ընդգրկում է Գեղարքունիքի մարզը, տարածքային ընտրական ցուցակով 23 կին պատգամավորի թեկնածու է գրանցվել։

Կանանց իրավուքների միջազգային օրվա կապակցությամբ այսօր կփորձենք ընթերցողներին ծանոթացնել, թե ովքեր են կին թեկնածուները և արդյոք հնարավորություն ունեն մրցելու մի ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ–ով առաջադրվել են Գեղարքունքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, պատգամավորներ Հակոբ Հակոբյանը և Կարեն Բոթոյանը, ինչպես նաև գործարար Տիգրան Արզաքանցյանը։ Այլ կուսակցությունների ու դաշինքների ցուցակներում էլ կան «աչքի ընկնող» թեկնածուներ, ինչպես «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքից նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքից գեներալ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը, ինչպես նաև այլք, ովքեր իրենց տարածաշրջաններում բավականին հայտնի են ու քարոզչության համար ունեն բավարար ռեսուրսներ։


09.03.2012

Մարտի 8-ը Մարտունիում


Մարտի 8-ին Մարտունի քաղաքի մշակույթի պալատում տոնական 2 համերգ կայացավ` առավոտյան և ժամը 15:00-ին:

Կանանց միջազգային օրվան նվիրված հանդիսությունների ընթացքում ներկա գտնվող մարտունեցի կանանց և բոլոր հայուհիներին իրենց շնորհավորանքի խոսքերն ուղղեցին Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանն ու վաստակաշատ կանայք:

Քաղաքապետարանի կողմից 65 տարեկան և ավելի տարիք ունեցող 650 կանանց նաև տոնական նվերներ հանձնվեցին:

Տոնական պատկերն ամբողջացավ Մարտունու մշակութի պալատի ստեղծագործական հանրույթի, այդ թվում` «Բագրևանդ» պարային համույթի և քաղաքի երաժշտական դպրոցի սաների կատարումներով, որոնց մեծ մասը, բնականաբար, նվիրված էր օրվա հերոսուհիներին:

08.03.2012

Ձեր տոնը շնորհավոր,սիրելի կանայք





«Մարտունի ԻնֆոՏունն» ու «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն շնորհավորում են բոլոր հայուհիներին` կանանց միջազգային օրվա առթիվ:
Մաղթում ենք քաջ առողջություն,տոկունություն` տղամարդկանց հետ միասին հասարակական կյանքում դրական փոփոխություններ առաջ բերելու ձեռնարկումներում,սեր ու ջերմություն բոլորիդ օջախներում, երջանկություն և այն,ինչ բոլորդ վստահաբար ամենաշատն եք ուզում`խաղաղություն մեր երկրին ու աշխարհին:



Սիրելի,հարգելի ու պաշտելի կանայք` մայրեր ու քույրեր,ընկերուհիներ ու գործընկերուհիներ, դուք արժանի եք մեծարման ու գնահատանքի տարին բոլոր` միշտ, ուստի այս գարնանային տոնը պարզապես ևս մեկ առիթ է ԿՆՈՋՆ ըստ արժանվույն գնահատելու: Մեր լավագույն մաղթանքներն ու խոնարհումը բոլորիդ վաստակի առջև, որոնցից գլխավորը, թերևս, ՄԱՅՐ լինելու աստվածաշնորհ կոչումն է: