07.03.2017

Գեղարքունիքում տարածքային ընտրական ցուցակով ամենաշատը առաջադրվել են Մարտունու տարածաշրջանից

Ապրիլի 2–ին կայանալիք ԱԺ ընտրությունների ժամանակ Գեղարքունիքի մարզը ներառվել է թիվ 8  ընտրատարածքում։

Խորհրդարանական ընտրությունները իրենց բնույթով նորություն են՝ ամբողջ մարզի համար նույն են լինելու կուսակցությունների ու դաշիքների տարածքային ցուցակները՝ նախկին համամասնական և մեծամասնական ընտրակարգի փոխարեն։ 
Մարզի տարածքում առանձին թեկանծուներ չեն ընտրվելու, այլ ընտրվելու են կուսակցության կամ դաշիքնի թեկնածուներին։
Առաջադրված 9 քաղաքական ուժերից մարզի 187263  ընտրողների ձայնը փորձելու են ստանալ  93 տարածքային (ռեյտինգային) թեկնածու։

Գրանցված թեկնածուներից  միայն 23–ն է կին, ապահովելով ընտրություններում կանանց մասնակցության  25 տոկոս։




Իսկ ահա թեկնածուների տարիքային համամասնությունը նայելիս, պարզ է դառնում, որ ամենաշատ ներգրված են 36–ից 60 տարեկանները։ Հանրապետական կուսակցության 11 ռեյտինգային թեկնածուներից 10 մտնում են այս շեմի մեջ, ցուցակում չկա մինև 35 տարեկան թեկնածու։ Այլ պատկեր է տիրում Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակում 12 թեկնածուից 10–ը՝ 61 տարեկանից մեծ են։
Երիտասարդներին ամենաշատը տարածքային ընտրական ցուցակում ընդգրկել է «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը՝ 12 առաջադրված թեկնածուների ուղիղ կեսը մինչև 35 տարեկան է։ Ամենաերիտասարդ թեկնածուն Կոնգրես–ՀԺԿ կուսակցությունների դաշինքը ներկայացնող  1991 թ–ին ծնված Արտակ Նալբանդյանն է։ Իսկ ամենատարեցը կոմունիստական կուսակցությունից առաջադրված 78 ամյա Մուրադ Գրիգորյանը։ 



Տարածքային ընտրական ցուցակներով առաջադրված թեկնածուների մեջ զգալի թիվ են կազմում գործազուրկները, ովքեր նշեն են, որ չեն աշխատում՝ մոտ 29 տոկոսը։ Չաշխատողների մեջ են մտնում նաև ՀՀԿ–ով առաջադրված գործարար Տիգրան Արզաքանցյանը և Մարտունու նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյանը։
Իսկ ահա, բոլոր թոշակառուները Կոմունիստական կուսակցությունն են ներկայացնում։




Դիտարկել ենք նաև թեկնածուներին ըստ հաշվառման հասցեների, թե որ տարածաշրջանի հաշվառում ունեցողներն են ամենաշատը առաջադվել։
Գեղարքունիքի մարզի 5 տարածաշրջաններից ամենաշատ թեկնածուները առաջադրվել են Մարտունուց՝  21 հոգի, Մարտունուն հաջորդում է Վարդենիսը 11 թեկնածուով, ապա Գավառն է 10, Սևանը 7 հոգի, իսկ ամենաքիչը Ճամբարակի տարածաշրջանից են՝ ընդհամենը 4 հոգի։ Տարածքային ընտրական ցուցակներով առաջադրվել են նաև այլ հաշվառման հասցե ունեցող թեկնածուներ, ովքեր գրանցված 93 թեկնածուների մեջ մեծ թիվ կազմում՝ մոտ 35 տոկոսը։ Հիմանակնում Երևանի հաշվառում ունեն, բայց այս պարագայում Կոմունիստական կուսակցությունը «խայտաբղետություն» է ցուցաբերել՝ ցուցակում ընդգրկելով Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի հաշվառում ունեցող թեկնածուների։

Комментариев нет:

Отправить комментарий