«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը «ՀԱԲ 2017» ծրագրի շրջանակներում ս.թ. ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պատրաստվում է կազմակերպել նախընտրական բանավեճեր:
Այս միջոցառումների շարքի նպատակն է նպաստել երկխոսության ակտիվացմանը հանրության և քաղաքական կուսակցությունների ու դաշինքների միջև։ Հնարավորություն տալ բնակչությանը բարձրաձայնել համապետական և տեղական նշանակություն ունեցող կարևորագույն հարցեր և հասկանալ քաղաքական կուսակցությունների ու դաշինքների դիրքորոշումները վերոնշյալ հարցերի շուրջ:
Հանդիպման ընթացքում յուրաքանչյուր կուսակցություն և դաշինք հնարավոորություն կունենա ներկայացնելու իր նախընտրական ծրագիրը, հնարավորինս մատչելի հիմնավորելով նաև դրանց իրականացման հնարավորությունները: Ցանկալի է ներկայացնել նաև թե նախընտրական ծրագրերում որքանով են ներառված տեղական հիմնախնդիրները: Հնարավորություն կտրվի նաև հարց ու պատասխանի։
Առաջին հանդիպումը տեղի կունենա «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ գրասենյակում մարտի 15—ին, ժամը 14:00-ին:
Հրավիրում ենք ներկա գտնվելու հասարակական կազմակերպություններին, ԶԼՄ ներկայացուցիչներին, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին, բնակիչներին և այլ հետաքրքրված անձանց։
Հանդիպմանը կարող են մասնակցել կուսակցության կամ դաշինքի ներկայացուցիչները, ինչպես նաև տարածքային ցուցակով ընդգրկված թեկածուները։

Մենք կարևորում ենք Ձեր մասնակցությունը:
Շնորհակալություն համագործակցության համար:

Հասցե՝ ք. Մարտունի Կամոյի 17
Հեռ.՝ 093700245
E-mail: kananc7@gmail.com
Հեռ.՝ 093700245
E-mail: kananc7@gmail.com
Комментариев нет:
Отправить комментарий