Բաց նամակ ՀՀ վարչապետ՝ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, Բնապահպանության նախարար՝ Erik Grigoryan, Ելք դաշինքից մարզային պատասխանատու՝ Гнел Саносян (Գնել Սանոսյան)
Մարտունու տարածաշրջանում շուրջ 2 ամիս դադարել են շինարարական աշխատանքները, և պատճառ ոչ թե գումարի բացակայությունն է, այլ շինարարության համար անհրաժեշտ ավազի բացակայությունը։
Շրջանում շինարարության համար հիմնական ավազ բերվում է Ծակքար և Ձորագյուղ համյնքերի հանքերից, սակայն արդեն մի քանի ամիս է հանքերը չեն շահագործվում լիցենզիա չունենալու պատճառով։ Ըստ բնակիչների և ավազ տեղափոխող բեռնատարների վարորդների՝ հանքատերերը հանքի շահագործման համար պետք է լիցենզիա ձեռք բերեն, որի իրական արժեքը 1500-2000 ԱՄՆ դոլլարի կարգի է, սակայն լրացուցիչ ծախսեր կան կապված տարածքի չափագրման, ընդերքի ուսումնասիրության, եզրակացության և այլ ընթացակարգերի հետ կապված, որոնք պետք է անպայման արվեն կոնկրետ սուբյեկտների կողմից, և վերջնական արդյունքում լիցենզիայի ձեռքբերումը արժենալու է 15000-20000 դոլլար, ինչը, ըստ հանքատերերի, շատ թանկ է և պատրաստ/ի վիճակի չեն վճարել այդքան գումար։ Այս ամենին զատ գործընթացը տևում է մոտ 5 ամիս։ Արդյունքում, եթե որևէ հանքատեր որոշի ամբողջ գործընթացը իրականացնի, բնակչությունը պետք է սպասի 5 ամիս, որպեսզի կարողանա շինարարություն իրականացնել, իսկ դա բացասական ազդեցություն է թողնելու տարածաշրջանի վրա։
Այժմ հնրավար է ավազ բերել Գավառից, սակայն այն 40% ավելի թանկ արժե և ըստ շինարարների՝ որակապես զիճում է մեր ավազին։
Բնակչության անունից խնդրում ենք Ձեզ օրենքի սահմաներում միջամտել այս գործընթացին (լիցենզիայի տրամադրման ժամկետը կրճատել, լիցենզիայի գումարը կրճատել, կամ հանքատերերի համար սահմանել գումարի մաս–մաս վճարման գրաֆիկ), որպեսզի հնարավորինս շուտ վերսկսվի ավազի հանքերի շահագործումը և մարդիկ կարողանան իրականացնել իրենց շինարարական աշխատանքները՝ կառուցեն իրենց բնակարանները, հանրային նշանակության օբյեկտնեը և այլն։
Հեղինակ՝ Եղիազար Դավթյան

Комментариев нет:
Отправить комментарий