Օգտատերերը ավելի հաճախ օգտվում են ինֆորմացիայի այնպիսի աղբյուրից, որոնք ապատեղեկատվություն են տարածում կամ անհայտ ծագման աղբյուր ունեն, ինչը ստեղծում է հավելյալ լարվածություն և խուճապ։
Ինչպես նաև ինտեսիվորեն տարածվում են վիրուսներ՝ վնասելով օգտատիրոջ համակարգիչը, անուղղակի կերպով նպաստոմ է, որ վիրուսը տարածվի նաև սոցիալական ցանցերում՝ այլ օգտատերերի պատճառելով նյութական և բարոյահոգեբանական վնաս։
Այս նկատառումներից ելնելով՝ «Մարտունի ինֆոտունը» վաղը՝ ապրիլի 7–ին, ժամը 15։30–ին
ինֆոտանը կանցկացնի հանդիպում «Տեղեկտվության անվտանգությունը համացացում (ինտերնետում)» թեմայով, որի ընթացքում մասնագետները կխոսեն՝
- Ինչպես ճանաչել սփամն ու վիրուսը համացանցում
- Ինչպես պաշտպանել համակարգիչը և ինտերնետ բրաուզերը վիրուսներից
- Ինչպես տարբերակել լրատվական կայքերի մաիկուալացիոն հրապարակումները
- Ինչպես ճշգրտել նյութերի հավաստիությունը
- Զանազանել հակահայկական կայքերը
- Ինչպես պաշտպանել ֆեյսբուքյան պրոֆիլը և այլն։
Դասընթացը կվարեն լրագրող Վրույր Մալխասյանը և ինֆոտան համակարգող Լիանա Հովհաննիսյանը։
Մուտքը ազատ է, մասնակցությունը` խրախուսվում։
Комментариев нет:
Отправить комментарий