11.04.2016

Գրագետ օգտատեր՝ անվտանգ ինտերնետ


«Գրագետ օգտատեր, անվտանգ ինտերնետ» կարգախոսն էր կարծես տիրում ապրիլի 7–ին «Մարտունի ինֆոտանը» տեղի ունեցած դասընթացի ժամանակ։

Դասընթացի թեման էր «Տեղեկատվություն անվտանգությունը համացանցում»,որի բանախոսներն էին լրագրող Վրույր Մալխասյանը և ինֆոտան համակարգող Լիանա Հովհաննիսյանը։

Հանդիպման ժամանակ Վրույր Մալխասյանը խոսեց սոցիալական ցանցերի՝ մասնավորապես ֆեյսբուքի,  անվտանգության կարգավորումների անհրաժեշտության և կարևորության մասին՝ տալով պրակտիկ խորհուրդներ․
«Պետք է պարբերաբար փոխել գաղտանաբառը, մի դրեք ձեր ծննդյան տարեթիվը, հեռախոսահամարը կամ ձեր անունը, գաղտանբառում օգտագործեք մեծատառ, փոքրատառ, նշաններ, թվեր»,– զրույցի ժամանակ ասաց Մալխասյանը։

Իսկ Լիանա Հովհաննիսյանը խոսեց ինտերնետ բրաուզերի ընտրության մասին, նշելով, որ ամենաապահովը դրանցից Google Chrome–ն է ու ցույց տվեց մի քանի հնարք, որոնց միջոցով կարող ենք արգելափակել կեղծ գովազդները՝ սփամը և եթե համակարգիչը ֆեյսբուքից «վարակվել է», ինչպես այն ջնջել, և՛ ֆեյսբուքից, և՛ ինտերնետ բրաուզերից, և՛  համակարգչից։

Դասընթացը բնույթով շատ հետաքրքիր էր, տեսական և պրակտիկ խորհուրդներ էին տալիս բանախոսները, իսկ մասնակիցները թեմայի վերաբերյալ իրենց հուզող հարցերը կարող էին ուղղել՝ ստանալով լիարժեք պատասխան։


Հեղինակ՝ Կարեն Մարգարյան
«Մարտունի ԻնֆոՏան» քաղաքացիական լրագրող

Комментариев нет:

Отправить комментарий