12.04.2016

Արծվանիստի դպրոցում կայացավ «Մեդիագրագիտության» դասընթաց


Այսօր Արծվանիստ համայնքի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի դասասենյակում էին տեղավորվել 14 տարեկանից բարձր  շուրջ 30 աշակերտ, պատճառը «Մարտունի ինֆոտուն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մեդիագրագիտության» արտագնա դասընթացն էր։

Ինֆոտան համակարգող Լիանա Հովհաննիսյանը դասընթացի մասակից աշակերտներին և ուսուցիչներին նախ ներկայացրեց Ինֆոտուն ծրագիրը, նպատակները և խնդիրները, ապա խոսեց մեդիայի և մեդայի տեսակների մասին։

«Մեդիան, եթե ստուգաբանենք, բացատրենք՝ զանգվածային տեղեկատվական միջոցներն են, իսկ տեղեկատվական միջոց չպետք է համարել միայն թերթերը, հեռուստատեսությունը, ռադիոն և ինտերնետային լրատվական կայքրեր, տեղավություն մենք ստանում ենք դպրոցական պատի թերթից, գովազդներից, անգամ կոնֆետի վրա գրվածից»,– դասընթացի ժամանակ ասաց Հովհաննիսյանը։

Հետո դասընթացի մասնակիցները բաժանվեցին  խմբերի, յուրաքանչյուրը իր խմբում պետք է փորձեր նշել հայաստանյան թերթերի, ռադիոալիքների, հեռուսատեսության և ինտերնետային լրատվականների անուններ, մատնանշեին նրանց տարբերությունները ու առավելություն, թերությունները լրատվական այլ միջոցների նկատմամբ։

Առավել ակտիվորեն կարողացան ներկայացնել հեռուստատեսությունը և ինտերնետային լրատվակականները, պատճառը կարելի է բացատրել այն փաստով, որ գյուղական համայնքերում թերթերը անհասանելի են, աշակերտները առվել ծանոթ են դպրոցում բաժանորդագրված թերթերին՝ «Կրթություն», «Արևածաղիկ»։ Իսկ ռադոկայաներից նշվեցին նրանք, որոնք ներկայացված են նաև ինտերնետում։

Հանդիպումը ընթանում էր ակտիվ և հետաքրքիր քննարկման մթնոլորտում, ուսուցչական անձնակազմը ցանկություն հայտնեց համագործակել ինֆոտան հետ նաև այլ ձևաչափերում։

Դասընթաց Արծվանիստի դպրոցում



Հեղինակ՝ Կարեն Մարգարյան
ինֆոտան քաղ․լրագրող


Комментариев нет:

Отправить комментарий