
Շինարարական աշխատանքներն սկսվել են 1985-86 թվականներին: Ըստ դրանց մեկնարկին ականատես, նախագծին քաջատեղյակ լիճքեցիների, պետք է կառուցվեր երկհարկանի շինություն՝ 500 տեղանոց դահլիճով, գրադարանով, մանկապարտեզով և այլն:
Բայց, բարեբախտաբար, ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 24-ի որոշման համաձայն, որոշվել է, որ վերակառուցվելու է նաև Լիճքի մշակույթի տունը:
2009 թվականից սկսվեցին «վերակառուցման» աշխատանքները: Ի~նչ վերակառուցում, դա վերաքանդելուց էլ վատն էր:
Ո՞ւմ թույլտվությամբ, ո՞ւմ որոշմամբ դա արվեց` այդպես էլ համայնքի բնակիչները պատասխան չստացան: Միթե՞ իրավունք ունեին համայնքին պատկանող շինությունը քանդել, միթե՞ դա բնակիչների, նրանց ապագա սերունդների իրավունքների ոտնահարում չէր: Հիմա էլ հարցը մնում է օդում կախված` ովքե՞ր պետք է հետևեն շինարարության ընթացքին, ինչ ճակատագրի կարժանանա մ շակութային օջախը...

Թե մյուս հատվածներն ինչի կծառայեն, դեռևս պարզ չէ:
Արդյունքում ունենք կառույց, որն ունի տնօրեն, աշխատակիցներ, նույնիսկ հավաքարարներ, իսկ շենքի ներսում ձյուն է գալիս...
http://www.lragir.am/armsrc/pubcorr61606.html
ОтветитьУдалить