12.04.2012

Համայնքը եկեղեցի է կառուցում


 
Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Լիճք գյուղում չկա գործող եկեղեցի: Շուրջ 183-ամյա պատմություն ունեցող գյուղը զուրկ է հոգևոր այն հարստությունից, որը մեզ՝ հայերիս, դարեր շարունակ համախմբել ու մեզ համար դարձել է գոյության հիմք:

Այդ էր պատճառը, որ 2010 թվականին գյուղի երիտասարդների նախաձեռնությամբ որոշվեց եկեղեցի կառուցել:Նախաձեռնող խումբը համայնքի դատին ներկայացրեց գյուղում հոգևոր կենտրոն կառուցելու անհրաժեշտության գաղափարը՝ նկատի ունենալով աղանդավորների թվաքանակի կտրուկ աճն` իր բոլոր բացասական հետևանքներով:
Համայնքի ընդհանուր ժողովը բուռն քննարկումներից հետո, նկատի ունենալով աղանդավորական հակումներից ոմանց շեղելու անհրաժեշտությունն ու ողջ համայնքով ձեռնարկն իրականացնելու կարևորությունը, որոշեց մասնակից դարձնել հնարավորինս շատ համագյուղացիների` թե տեղում, թե երկրից դուրս աշխատող հայրենակիցներին:

 Բացվեց հաշվեհամար, որին գյուղի երիտասարդները փոխանցում էին գումար՝ եկեղեցին կառուցելու համար: Նաև ստեղծվեց «Եկեղեցի հիմնադրամ», որն ամբողջ Հայաստանում միակն է, նպատակը, ինչպես արդեն նշեցի, սփյուռքի, նաև` երկրից դուրս աշխատող լիճքեցիների, և տեղի համագյուղացիների աջակցությունն ի մի բերելն էր:

Գյուղի երիտասարդները, տեղում չունենալով ոչ մի աշխատանքի հնարավորություն, հիմնականում աշխատանք են փնտրում արտերկրում: Նրանց միասնական ջանքերով սկսվեց եկեղեցու կառուցումը, որը 2012 թվականին հույս ունեն կհասցնեն ավարտին:

Թե ե՞րբ կավարտվի եկեղեցու շիանարարական աշխատանքները, մանրամասն տեղեկություններ փորձեցի ստանալ Եկեղեցու շինարարական աշխատանքների պատասխանատու Սոս Սարգսյանից: Վերջինս նշեց, որ բավականին անկանխատեսելի վիճակ է, որովհետև երիտասարդների մեծ մասը արտերկրում է, և դեռ պարզ չէ՝ կկարողանան այս տարվա ընթացքում հավաքել ամբողջ գումարը՝ եկեղեցին, առանց ներքին հարդարումների, վերջանական տեսքի բերելու համար: Ս. Սարգսյանը նշեց նաև, որ առաջիկա օրերում կայանալու է այս գործի շահագրգիռ մարդկանց ընդհանուր հավաք, որտեղ պետք է քննարկվի եկեղեցու շինարարական աշխատանքների ավարտի, ծախսերի չափի և ներդրվող ֆինանսական գումարների հավաքման մասին:

Երիտասարդները, իրենց ընտանիքներից հեռու գտնվելով, ֆինանսավորում են եկեղեցու շինարարությունը, իսկ համայնքապետարանը ոչ մի ֆինանասական աջակցություն չի ցուցաբերել: Իսկ, ըստ գյուղապետ Գնել Գրիգորյանի նախընտրական ծրագրի, ընտրվելու դեպքում գյուղապետարանը ֆինանսավորելու էր նաև գյուղում կառուցվող եկեղեցին:

Եկեղեցին կառուցելու համար գյուղացիները ակնկալում են նաև համայնքապետարանի ֆինանսական աջակցությունը: 2011 թ.-ին կայացած համայնքի ավագանու նիստի ժամանակ, ավագանու անդամ, «Եկեղեցի հիմնադրամի» նախաձեռնող խմբի անդամ Համլետ Հակոբյանը քննարկաման է դրել այդ հարցը և մերժում է ստացել:
Այնուամենայնիվ, համայնքի համախմբվածությունը վստահություն է ներշնչում, որ մոտ ապագայում լիճքեցին իրականացված կտեսնի հույսով ու հավատով փայփայած երազանքը, չէ՞ որ եկեղեցին է համարվում հոգևոր մշակույթի, ըստ այդմ` նաև ազգային ինքնության պահպանման ու զարգացման օջախը:

5 комментариев:

  1. Փաստում եմ, որպես նշված գյուղապետարանի գլխ. ֆինանսիստ, որ 2010-2011թթ բյուջեում եկեղեցու կառուցման նպատակով գումար չի նախատեսվել, քանի որ ավագանու անդամ Համլետ Հակոբյանը առաջարկեց գումար նախատեսել բյուջեի համապատասխան հոդվածով եկեղեցու շինարարության համար, սակայն ավագանու մյուս անդամները մերժեցին, իսկ գյուղապետն էլ չեզոք դիրք բռնեց:

    Ա. Մանուկյան

    ОтветитьУдалить
  2. Հարգելի Анонимный` Ա. Մանուկյան, Ի՞նչ, եթե գյուղապետն ուզենար ինչ որ բան կփոխե՞ր...
    Մեր գյուղապետը, վոնց վոր նման հարցերում շատ է ձեռնպահ մնում, ... որպես ֆինանսիստ ի՞նչ կասեք, դա բնավորության գիծ է, թե եկեղեցու կարևորությունը չգիտակցելու արդյունք:

    ОтветитьУдалить
  3. Ես ուրախ եմ,որ Ա. Մանուկյանը փաստել է իրականությունը, սակայն այստեղ կա մի բայց ևս, իմ գործընկեր ավագանիերից շատերը իշխող կոալիցիայի կուսակցություններից են` ներկայացնում են իրենց քաղաքական ուժերի տեսակետները նաև մեր համայնքում, իսկ համայնքի ղեկավարն էլ իր լուման է ներդրել Արցախյան ազատամարտում և հստակ դիրքորոշում ուներ այս հարցի քննարկման ժամանակ` ձեռնպահ մնալ, այնինչ իր նախընտրական ծրագրում այլ բան է գրված և դա նրանից է, որ հետագա աշխատանքային ծրագիրն միայնակ չի կազմել` մեր ուժերից է օգտվել: Մեր համայնքի մասին այսօր գիրք է գրվում տեղական բյուջեի միջոցներով`չզարմանաք, որ վերագրի իրեն ու խեղաթյուրի իրականությունը, եթե հետևողականություն չցուցաբերենք, այդպիսի պտուղներ շատ համայնքներ քաղել են...

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Համլետ Հակոբյան և Ա. Մանուկյան,
      Ինչքան գիտեմ, ժամանակին եկեղեցի հիմնադրամի նախագահը հենց ինքը գյուղապետն էր... Ես չեմ կարողանում ընկալել նման դիրքորոշումը, միթե կարող են համայնքի բյուջեից կասկածելի 10 մլն ՀՀ դրամ հատկացնել գենպլանին, գիրք գրել,.... եկեղեցին թողնել հետին պլան...
      Ահա իրականությունը խեղաթյուրելու հիմքը...

      Удалить
  4. Էլի լավա... :D
    http://www.youtube.com/watch?v=LuZqdHyb-sk&feature=related

    ОтветитьУдалить