ՀՀ նախագահի նախորդ ընտրություններից առաջ «Կալեր» թաղամասի 63 ընտանիքների ստորագրությամբ թաղամասում նոր տրանսֆորմատոր տեղադրելու խնդրանքով նամակ ուղարկվեց գործող նախագահին, որից անմիջապես հետո տարածաշրջանային ու մարզային մի շարք կառույցներ «իրար անցան»՝ ձևացնելով, թե բավարարում են բնակչության պահանջները, սակայն ընտրություններն ավարտվեցին, ու ավարտվեցին նաև նրանց հետաքրքրությունները…
Պարոնայք իշխանավորներ, եթե մենք թեկուզ 10 օրով ուշացնենք էլեկտրական հոսանքի վարձը վճարել, մեր հոսանքն անհապաղ կանջատվի, իսկ ով է փոխհատուցելու մեր իրական նյութական վնասները, ո՞վ է պատասխան տալու մեր խախտված իրավունքների համար…
Նորմալ ե՞ք համարում այն հանգամանքը, որ բավարար լուսավորություն ստանալու համար ստիպված ենք լինում կրկնակի, եռակի անգամ հզոր էլեկտրական լամպեր օգտագործել…
Մենք դիմում ենք Ձեզ, որովհետև մեր տեղական ինքնակառավարման մարմինը դեռ չի կայացել ու անտարբեր է մեր հոգսերին…
Լիճք գյուղի «Կալեր» թաղամասի բնակիչների անունից` Արմեն Հոխիկյան
Հեռ. (099) 666846
Էլ. փոստ. armhox@gmail.com

Комментариев нет:
Отправить комментарий