Երևանի կենդանաբանական այգում բազմաթիվ ակնհայտ խնդիրներ կան, որոնց հարկավոր է շուտափույթ լուծում տալ: Կենդանիների դրությունը ծանր է, քանզի նրանք բնակվում են ոչ հարմարավետ պայմաններում, հատկապես` խոշոր կենդանիները: Տեսնելով նեղ ու փոքր, անհարմար վանդակներն` ակամա ցավ ես ապրում: Չէ որ ամբողջ աշխարում կենդանաբանականական այգիները ստեղծված են կենդանիներին և բնությունը պահպանելու համար, իսկ մեզ մոտ` ճիշտ հակառակ պատկերն է:
Կենդանաբանական այգում ամենածանրը գիշատիչ թռչունների վիճակն է, քանի որ բնակվում են` բուսականությունից զուրկ, հիգիենիկ պայմաններ չունեցող խցիկներում: Գարշահոտության մասին նույնիսկ խոսելն անիմաստ է: Հասկանալի է, որ այդ գարշահոտությունը պայմանավորված է նաև գիշատիչ կենդանինների սննդի առկայությամբ, սակայն այդ ամենը պետք է տեղի չունենար, եթե պահպանվեին բոլոր սանիտարահիգիենիկ կանոնները, որոնք, ըստ իս, բացակայում են: Այս ամենի հետևանքով կարող են առաջանալ բազմաթիվ վարակներ և արդյունքում կտուժեն կենդանիները:Վատ պայմաններում են ապրում նաև կենդանաբանական այգու սողունները` խոշոր օձերը: Նրանց ահռելի չափսերի և բնակության համար նախատեսված խցիկների համադրությունը վիրավորական է: Ինչպես բոլորին հայտնի է, բոլոր կենդանիները, հատկապես` օձերը, կարիք ունեն ընդարձակ, հարմարավետ և բնությանը գոնե չնչին չափով մոտ խցիկեր: Իսկ ահա այստեղ բոլոր այդ պայմանները խախտված են: Այս ահռելի կենդանիներին չգիտես ինչու հատկացված են շատ փոքր տարածքներ, այնպիսիք, որոնցում կենդանին նույնիսկ չի կարող շարժվել: Այդ ամենը շատ լուրջ խնդիրների առաջ կկանգնեցնի, քանզի կենդանին կարող է, անշարժ և իրեն անբնական ապրելակերպ վարելով, ոչ միայն զրկվել իր բնական հատկանիշներից, նաև կանգնել ոչնչացման եզրին:
Հայտնի է, որ Երևանի կենդանաբանական այգում պետք է տեղի ունենան բարեփոխումներ: Հուսանք, որ հաշվի կառնվի ամեն մի մանրուք և բոլոր կենդանիները կունենան հարմարավետ, մաքուր և ճիշտ նախատեսված խցիկներ: Իսկ դա շատ կարևոր և լուրջ մոտեցում է պահանջում: Հարկավոր է հաշվի առնել ցանկացած կենդանու ապրելակերպը, առանձնահատկությունները, և միայն այդ ժամանակ հատկացնել նրանց համապատասխան խցիկներ:
Նաև հուսանք, որ, այցելելով Երևանի նոր, բարեփոխված կենդանաբանական այգի, կհեռանանաք այնտեղից ոչ թե այգում բնակվող կենդանիների վիճակի համար ցավելով, այլ` գոհունակությամբ, որ իսկապես մեր կենդանաբանական այգին պահպանում է կենդանիներին, այլ ոչ թե նրանց մատնում մահվան:
Նաև հուսանք, որ, այցելելով Երևանի նոր, բարեփոխված կենդանաբանական այգի, կհեռանանաք այնտեղից ոչ թե այգում բնակվող կենդանիների վիճակի համար ցավելով, այլ` գոհունակությամբ, որ իսկապես մեր կենդանաբանական այգին պահպանում է կենդանիներին, այլ ոչ թե նրանց մատնում մահվան:
Комментариев нет:
Отправить комментарий