Երևանի կենդանաբանական այգում բազմաթիվ ակնհայտ խնդիրներ կան, որոնց հարկավոր է շուտափույթ լուծում տալ: Կենդանիների դրությունը ծանր է, քանզի նրանք բնակվում են ոչ հարմարավետ պայմաններում, հատկապես` խոշոր կենդանիները: Տեսնելով նեղ ու փոքր, անհարմար վանդակներն` ակամա ցավ ես ապրում: Չէ որ ամբողջ աշխարում կենդանաբանականական այգիները ստեղծված են կենդանիներին և բնությունը պահպանելու համար, իսկ մեզ մոտ` ճիշտ հակառակ պատկերն է:
Կենդանաբանական այգում ամենածանրը գիշատիչ թռչունների վիճակն է, քանի որ բնակվում են` բուսականությունից զուրկ, հիգիենիկ պայմաններ չունեցող խցիկներում: Գարշահոտության մասին նույնիսկ խոսելն անիմաստ է: Հասկանալի է, որ այդ գարշահոտությունը պայմանավորված է նաև գիշատիչ կենդանինների սննդի առկայությամբ, սակայն այդ ամենը պետք է տեղի չունենար, եթե պահպանվեին բոլոր սանիտարահիգիենիկ կանոնները, որոնք, ըստ իս, բացակայում են: Այս ամենի հետևանքով կարող են առաջանալ բազմաթիվ վարակներ և արդյունքում կտուժեն կենդանիները:
