Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի ֆոնդային բյուջեն կազմում է շուրջ 17 մլն. ՀՀ դրամ: Համայնքում հողի սեփականության գրանցումներից հետո շուրջ 600 սեփականության վկայականների պակաս է արձանագրվել,այսինքն` շուրջ 600 հոգի զրկված է իր սեփականությունը տնօրինելու իրավունքից: Համայնքի ավագանին համապատասխան որոշմամբ խնդրի վերաբերյալ կադաստրի տարածքային ստորաբաժանումից պարզաբանում ստանալու պահանջ էր ներկայացրել գյուղապետարանի աշխատակազմին, սակայն մինչ օրս գրավոր պատասխան վերջինս չի տվել:
Որպես ավագանու անդամ` մի քանի անգամ դիմել եմ համայնքի ղեկավարությանն այս հարցին լուծում տալու խնդրանքով, կատարվել է համատեղ ուսումնասիրություն և պարզվել է, որ ժամանակին ստույգ և ճշգրիտ ներկայացվել է հողի սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով գրանցելու, հաստատելու համար անհրաժեշտ ու օրենքով պահանջվող բոլոր փաստաթղթերը, սակայն, թե ինչի հետ են կապված այս բացթողումները, անհնար է պատկերացնել...
Այնուամենայնիվ, սա նախաբանն է այն հիմնախնդրի,որ այս պահին ծառացել է համայնքի առջև:
2011թ. բյուջեի քննարկման ժամանակ ֆոնդային բյուջեի ծախսերը ներկայացնելիս` պարզվեց,որ 9,6 մլն. ՀՀ դրամ է նախատեսվել համայնքի գլխավոր հատակագծի հաստատման աշխատանքների համար,պարզաբանումներ տրվեցին և փաստվեց,որ Մարտունու տարածաշրջանի բոլոր համայնքներն էլ պետք է իրենց ֆոնդային բյուջեներից նմանատիպ գումարներ նախատեսեն:
Ես դեմ եմ քվեարկել այս նախագծին, որովհետև անհասկանալի է թէ ինչպես են նկարվել այս թվերը,քանի որ նաև հաստատված է այն հանգամանքը, որ եղել են կազմակերպություններ,որոնք առաջարկել են իրենց ծառայություններն ավելի մատչելի թվերով` մոտավորապես 5-5.5 մլն. դրամով, սակայն Լիճք համայնքի ղեկավարի պնդմամբ ՀՀ կառավարությունից այս ծրագրի պատասխանատուներից մեկը` Բախշյան ազգանունով, պնդել է, որ եթե իրենց կողմից չանցկացվի գլխավոր հատակագծի նախագծման աշխատանքները և չվճարվի 10,5 մլն. ՀՀ դրամ ապա չի հաստատվի: Դե, մեր համայնքի ղեկավարն էլ, օգտագործելով իր կուսակցական լծակները,այն կուսակցության, որը իր ընտրությունների ժամանակ անտեսել էր իրեն, տվել էր դատի,ցանկանում էր չգրանցել, հետ է վերադարձրել իր կուսակցական զավակին`օգնելով, 1 մլն ՀՀ դրամ նվազեցնելու պահանջվող գումարից:
Ի դեպ, օրենքով ինձ ընձեռված իրավասության սահմաններում խնդրի պարզաբանման պահանջով նաև գրավոր եմ դիմել համայնքի ղեկավարին:
Ես ավագանու նիստի ժամանակ տեղեկացրել եմ համայնքի ղեկավարին,աշխատակազմին, որ ցուցաբերելու եմ հետևողականություն այս հարցի ուղղությամբ`պարզելու համար, թե ով է նկարել այս թվերը և օրինականության ինչպիսի հիմքերով:
Անկեղծ ասած, ամեն քայլափոխի հիասթափություն ես ապրում. չես ցանկանում լքել հայրենիքդ, մտածում ես երազած հայրենիքիդ մասին, բայց,տեսնելով շուրջդ կատարվող ապօրինություններն ու անարդարությունը, ակամա ցավ ու հիասթափություն ես ապրում... Ու միայն մի բան է պահում քեզ` պետականամետության գաղափարը, ինչից զուրկ են ոմանք...
Լիճք համայնքի ավագանու անդամ` Համլետ Հակոբյան

Комментариев нет:
Отправить комментарий