22.02.2012

Գազատարի փականի պայթյուն Մարտունիում

Այսօր` փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը, ժամը 00:15-ին, Մարտունի - Ներքին Գետաշեն ավտոճանապարհի մաս կազմող կամրջի մոտակայքում տեղի է ունեցել մեծ քանակությամբ գազի արտահոսք:

Տեղի բնակիչների ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանեց Մարտունու ԳԳՄ-ի վթարավերականգնողական ծառայությունը:

Մարդկանց պատմելով` պայթյունի ձայն են լսել: Ըստ ծառայության աշխատակիցների, պայթել է գազատար խողովակի սողնակային փականը:

Վթարի պատճառով գազազրկվել են Վերին Գետաշեն,Մադինա,Գեղհովիտ,Ներքին  Գետաշեն,                       Տեսանյութը` Մարտունու  «Զանգակ»  ՀԸ-ի                            Մարտունի համայնքները:                
                                        
Ծառայության աշխատակիցների ջանքերի շորհիվ ժամը 01:23-ին դադարեցվեց գազի արտահոսքը: Բարեբախտաբար, հնարավոր աղետը կանխվել է, զոհեր և վիրավորներ չկան:

Комментариев нет:

Отправить комментарий