10.04.2012

Հրդեհ` Վաղաշենի գերեզմանատանը


Ապրիլի 9-ին` ժամը 13:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի գերեզմանատան տարածքում` գերեզմանաքարերի հատվածին հարակից խոտածածկ մասում: Ահազանգն ստանալուն պես դեպքի վայր է ժամանել ԱԻՆ Փրկարարական ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ հաշվարկ: Հրշեջներին 13:50-ի սահմաններում հաջողվել է մեկուսացնել կրակը, 14:30-ին էլ` ամբոջությամբ մարել:



Հրդեհի հետևանքով շուրջ 0,7 հեկտար խոտածածկ տարածք է այրվել: Հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ գերեզմանաքարերը չեն վնասվել:

Ականատես գյուղացիների վարկածով, հրդեհի պատճառ է հանդիսացել գերեզմանոցում մեռելոց հիշատակության օրվա խնկարկումներից հետո որոշ խնկամանների կրակը վառ թողնել-հեռանալը: Պաշտոնական տեղեկատվությունը տես այստեղ, այլ լրատվություն` այստեղ ու այստեղ :

Комментариев нет:

Отправить комментарий