Ոստիկանության Մարտունու բաժինն, ըստ իս, կամ քնած է, կամ էլ` չի ցանկանում միջամտել նախընտրական գործընթացի օրենքին համապատասխան իրականացմանը:
Ահավասիկ ասածիս ապացույցը. Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում փակցված ՀՅԴ քարոզչական պաստառները մասսայականորեն պատռել են:
Ինչպես ՀՀ ոստիկանությունը, այնպես էլ իշխանության ներկայացուցիչները` մինչև իսկ նախագահի մակարդակով, հաճախակի հայտարարում են, որ լիարժեք պատասխանատվություն են կրելու նախընտրական քարոզչության արդար և օրինական անցկացման համար, սակայն այս վայրագությունը փաստում է, որ իրավապահ մարմիններին վստահելը հեռու ապագայի մշուշոտ հեռանկար է:
Ժողովրդավարական երկրներում ոստիկանությունը ժողովրդին` քաղաքացիական հասարակությանն է պաշտպանում, իսկ Հայաստանի Հանրապետությունում իշխանությանն են պաշտպանում ժողովրդից և խոչընդոտում քաղաքացիական հասարակարգի կայացմանը:
Ցավալի է այն փաստը, որ ոստիկանության Մարտունու բաժինը չի վերահսկում նախընտրական իրադրությունը: Վերահսկել` չի նշանակում մարդկանց սահմանադրական իրավունքների վրա ճնշում գործադրել կամ քաղաքական գործընթացի խառնվել: Միթե՞ չեն նկատում այս վայրագությունները, այնինչ, եթե այցելեք Երևանյան փողոց, պարեկային ծառայություն իրականացնող բազմաթիվ ոստիկաններ կտեսնեք:
Комментариев нет:
Отправить комментарий