Ինչպես գիտենք, ՀՅԴ, «Ժառանգություն» և ԲՀԿ խմբակցությունները նամակ էին հղել ՀՀ ԱԺ Նախագահին, որի հիման վրա էլ փետրվարի 28-ին խորհրդարանական լսումներ կազմակերպվեցին` կապված 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու նախաձեռնության հետ: Ցավոք, այն արժանացավ խորհրդարանական իշխող մեծամասնության անհասկանալի հակազդեցությանը: Այն, որ համամասնական ընտրակարգը ժողովրդավարական պետության կառուցման լավագույն ճանապարհն է, ընդունում էին նաև ՀՀԿ-ական պատգամավորները` միաժամանակ տրամագծորեն հակառակ «հակափաստարկ-հիմնավորում» բերելով: Ըստ նրանց, այդ նախաձեռնությունը ժամանակավրեպ է, մեծամասնական ընտրակարգով խորհրդարան անցած պատգամավորներն ապահովում են տարածքների ընտրողների հետ կապը... Այս պատճառաբանությունն առավել քան ծիծաղելի է` հաշվի առնելով մեր իրականությունը...
Բազմիցս հայկական լրատվամիջոցներում ներկայացվել են պաշտոնական տեսակետներ և անհատների կարծիքներ այս հարցի շուրջ... Տրվել են հիմնավոր և իրարամերժ պատճառաբանություններ, սակայն, որպես ՀՀ քաղաքացի և Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի ավագանու անդամ, ես էլ եմ հայտնում իմ կարծիքը` հիմք ընդունելով կարևորագույն մի շարք փաստարկներ...
Մեծամասնական ընտրակարգով ընտրված երեսփոխանները Մարտունու տարածաշրջանում հանրային հանդիպումներ գրեթե չեն իրականացրել` անտեսելով իրենց ընտրողներին...
Հակառակը պնդող քաղաքացիները և բոլոր ժամանակների մեծամասնական ընտրակարգով ընտրված երեսփոխանները թող գան ու հստակ օրով, ժամով համոզեն իրենց ընտրողներին , որ այն, ինչ ասում եմ, իրականությանը չի համապատասխանում, ապացուցեն ինձ, որ ես սխալվում եմ…
Իմիջիայլոց,տարածաշրջանում մի շարք ծրագրերի իրականացումը կապվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի անվան հետ, որն էլ բազմիցս բարձրաձայնվել է Մարտունիում ավանդական դարձած ուտուշ-խմուշների ժամանակ և նախընտրական ժամանակահատվածներում... Այդպես հպարտորեն փաստել և փաստում են նաև շատ համայնքների ղեկավարներ, անգամ` մեծամասնական ու ծնունդով մարտունեցի համամասնական ընտրակարգով խորհրդարան անցած երեսփոխաններից: Փաստորեն նրանց լիազորությունները իրացրել է նշված պետական պաշտոնյան…
Եզրակացությունը մեկն է, որ Արծվանիստից մինչև Երանոս համայնքների ընտրողները միայն գործիք են դարձել նրանց համար և, երբ Մարտունու 6 համայնքների շուրջ 30000 բնակչության իրավունքների համար, Մարտունու հասարակական կազմակերպությունները, բնապահպանները, այդ թվում` «SOS Արգիճի» բողոքի ակցիայի մասնակիցները, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն, ՀՅԴ Մարտունու կոմիտեության, խոհրդարանական ընդդիմության` ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը և շատուշատ այլ լրատվամիջոցներ պայքարում էին, որպեսզի Արգիճի գետի Գայլաձոր վտակը բիզնես նպատակներով չտեղափոխեին Վայոց Ձորի մարզ, Մարտունու տարածաշրջանի ընտրողները իշխանական դաշտի ոչ մի երեսփոխանի իրենց կողքին չտեսան:
Այս բնապահպանական շարժման ընթացքում ես փորձել եմ նաև իշխանական կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների տեսակետը ճշտել: ՕԵԿ-ի տարածքային պատասխանատուի միջոցով տարածաշրջան այցելած Մհեր Շահգելդյանին փոխանցել եմ Գայլաձորի խնդրի վերաբերյալ հանրային քննարկման արդյունքում ստեղծված մտահոգություն-որոշումը: Սակայն այդպես էլ պատասխան չստացանք...
Ցանկանում եմ մեկ այլ ճշմարտություն էլ ասել. գործող պատգամավորն ամեն վերջին զանգին այցելել է Գեղարքունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց, նվերներ բաժանել շրջանավարտներին և ես` որպես ավագանու անդամ, ամեն անգամ ընդունել եմ նրան, դե, անցած տարի էլ չեկավ, քանի որ շրջանավարտ չունեինք: Ի դեպ, այդ հանդիպումների ժամանակ պատգամավորին ոչ թե ՀՀԿ-ական գյուղապետն է ընդունել, այլ ես` որպես համայնքի ավագանի:
Այս տարի` փետրվարի 5-ին գյուղապետի հաշվետվության ժամանակ, որի մասին ես արդեն գրել եմ, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին որոշ լիճքեցիներ շփոթել էին պատգամավորի հետ...
Համոզվելու համար այցելեք և հարցրեք ցանկացած հասարակ գյուղացու և կիմանաք, որ,միանշանակ, ոչ միայն նրան, այլ նրանց իրենց սահմանադրական պարտքը կատարելիս չեն տեսել, մեծ մասը լսել է մարտունեցի պատգամավորների անուններն ու չի ճանաչում...
Մեծամասնական ընտրակարգը վերարտադրման միջոց է, Ալադինի կախարդական լամպ, ու կարծում եմ Ջինն էլ արդեն հոգնել է, ամաչում է, որ իրեն էլ են խաբում...
Արդյունքում ունենք, այն, ինչ ունենք... «Լավ կառավարության մեջ աղքատությունը ամոթ է, վատ կառավարության մեջ հարստությունը նույնպես ամոթ է»,- ասել է Կոնֆուցիոսը:
Թիվ 24 ընտրատարածքի ընտրող, Լիճք համայնքի ավագանու անդամ` Համլետ Հակոբյան

Комментариев нет:
Отправить комментарий