«Մարտունու ինֆոտան» քաղ․ լրագրող,
«Մարտունի Երիտասարդական Բանկ»
Մի աղջիկ, ով արդեն ավարտել էր դպրոցը, ցանկանում էր ինքնուրույն լինել և ինքնուրույն փող վաստակել: Նրան մի աշխատանք են առաջարկում, որի ամսեկան աշխատավարձը 1000 ԱՄՆ դոլար էր, և որը պետք է իրականացվեր արտերկրում: Նա առանց իր ծնողների հետ խորհրդակցելու մեկնում է Դուբայ, որտեղ և նրա անձնագիրը վերցնում են ձեռքից: Մի սենյակում փակի տակ պահելով ծեծում և ստիպում մարմնավաճառությամբ զբաղվել: Օրեր են եղել, որ նա սոված է անցկացրել և չի կարողացել ոչ մեկի բողոքել կամ օգնություն խնդրել, քանի որ նա օտար երկրում էր, ոչ ոք նրան օգնության ձեռք չէր մեկնի: Մի անգամ փողոցի մի անկյունում սովից ուշագնաց էր եղել: Նրան գտել և օգնություն էր ցուցաբերել մի տղա, որը բարեբախտաբար հայի ընտանիքից էր:Աղջիկը, երբ ուշքի է գալիս՝ տղային պատմում է, թե ինչպես են նրա հետ վարվել: Տղան այդ ամենը լսելով դիմում է տեղի ոստիկանությանը և օգնություն ստանում: Աղջիկը վերադառնում է Հայաստան: Առաջին օրերը նա իրեն շատ վատ էր զգում, չէր կարողանում նայել ծնողների աչքերի մեջ: Մայրը աղջկան տանում է հոգեբանի մոտ, որտեղ նա ստանում է բավարար օգնություն: Նրա մեջ արդնանում է նորից ապրելու ցանկություն: Նա իր մեջ ուժ է հավաքում և անցնում իր անհոգ կյանքին՝ ծնողների հովանու ներքո:
Սա էր իմ պատմությունը, հուսով եմ, որ բոլորս համախմբվելով կկարողանանք արդարություն հաստատել և «Թրաֆիքինգին» զոհ չենք գնա:
Комментариев нет:
Отправить комментарий