11.12.2015

Մատունու կարտոֆիլը միակ մթերքը չէ, որ տարածաշրջանը ճանաչելի է դարձնում․ ArmeniaTV

Մատունու կարտոֆիլը միակ մթերքը չէ, որ տարածաշրջանը ճանաչելի է դարձնում: Արտասահմանցի զբոսաշրջիկները Մարտունի են գալիս կանեփով տոլմա փորձելու: ArmeniaTV–ին գրում է ․Լիանան 3 տարի իր թիմով փորձում է Մարտունին դարձնել տուրիստական պահանջված երթուղի, քաղաքն՝ իր 16 համայնքներով ագրոտուրիզմը զարգացնելու մեծ պոտենցիալ ունի: Շրջակա գյուղերում դեռ պահպանվում են ավանդույթներն ու ապրելակերպը, ինչը գրավում է զբոսաշրջիկներին:
Այս տարվա ընթացքում է 60-ից ավելի օտարերկրացի է եկել, նրանց հատկապես գրավում է խոհանոցը, ձիարշավներն ու մշակութային ժառանգությունը: Ագրոտուրիզմը զարգացնելու պոտենցիալ Հայաստանն ունի, միայն թե զբոսաշրջիկները կանգառներ գյուղերում քիչ են կատարում՝ կացարանների բացակայության պատճառով: Ագրոտուրիզով առաջատար են ԱՄՆ ու Կանադան, որտեղ զարգացած է ֆերմերային տնտ եսությունը: Հյուրատների զարգացման հայկական ասոցացիայի նախագահը պնդում է, որ մեր երկրում էլ արդեն կայացած ֆերմաներ կան, որոնք զբոսաշրջիկների են ընդունում: Հայաստանն այժմ փորձում է ներդնել միջազգային փորձն ու աշխատում է Հունաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Մոլդովայի ու Ուկրաինայի հետ:



                                                                           ***


Նոյեմբերի 27-ին Ագրոտուրիզմի որակի հավաստագրման համակարգ (CerTour) ծրագրի շրջանակներում անցկացվել է եզրափակիչ համաժողով, որին մասնակցել են պատվիրակություններ ծրագրի գործընկեր բոլոր կազմակերպություններից։ Ներկա էին նաև զբոսաշրջության, մասնավորապես` գյուղական զբոսաշրջության շահագրգիռ կողմեր, ասոցիացիաներ, զբոսաշրջային գործակալներ և ուղեկցորդներ, հյուրատների ներկացուցիչներ։


                                                                         ***


CerTour ծրագրի ընդհանուր նպատակն է` որակի միասնական յուրահատուկ չափորոշիչների և հավաստագրման գործընթացի ներդրմամբ խթանել ագրոզբոսաշրջությունը գործընկերների տարածաշրջաններում և բարելավել մատուցվող ծառայությունների որակը: Դրա համար անհրաժեշտ են.

• միասնական չափորոշիչների շրջանակի մշակում ու ձևավորում` համապատասխանեցում տեղական յուրահատուկ պայմաններին,

• գնահատման և հավաստագրման միասնական գործընթացի ձևավորում,

• բարձր որակավորման միջազգային փորձագետների խմբի կազմավորում, որոնք կկարողանան աջակցել տեղական գործարարներին և կիրառել ողջ գործընթացը գործընկերների երկրներում,

• չափորոշիչների և հավաստագրման համակարգի փորձնական կիրառում ագրոզբոսաշրջության բնագավառի մի շարք ձեռնարկություններում, որոնք կբարելավեն ծառայությունները և իրենց տարածաշրջանում հանդես կգան իբրև օրինակելի նմուշ,

• ծրագրում ներգրավված գործընկերների միջև գիտելիքի, հմտության և փորձի փոխանակում (միջսահմանային ազդեցություն),

• միջտարածաշրջանային սերտ գործընկերության հաստատում` ցանցի ստեղծման միջոցով (միջսահմանային ազդեցություն), որը կկառավարի հավաստագրման գործընթացի իրականացումը ապագայում և միջազգային մակարդակով կնպաստի ամբողջ նախաձեռնությանը,

• ձեռքբերումների լայն տարածում և հանրային իրազեկում,

• գործողությունների կատարյալ կառավարում, համակարգում և վերահսկում՝ ընդհանուր և յուրահատուկ նպատակներին ժամանակին ու առանց խնդիրների հասնելու համար:


Այս նպատակներին հասնելու միտումով ծրագրի ընթացքում իրականացվել են մի շարք միջոցառումներ.

• Ընթացիկ իրավիճակի ուսումնասիրություն. նախագծում ընգրկված տարածաշրջաններում ներկա իրավիճակի ուսումնասիրություն, այցելուների կարիքների և ակնկալիքների ուսումնասիրություն, Gap analysis – բացերի վերլուծություն, լավագույն փորձի ուսումնասիրություն (միջազգային մակարդակում), լավագույն փորձի տվյալների շտեմարանի ստեղծում,

• Ագրոզբոսաշրջության միասնական չափորոշիչների ձևավորում. միասնական չափորոշիչների շրջանակի նախագծում և մշակում, մարզիչների միասնական վերապատրաստման ծրագիր, միասնական չափորոշիչների շրջանակի համապատասխանեցում տեղական պայմաններին, տեղական հավաստագրման համակարգի հիմնում, տեղական պիլոտային հավաստագրման իրականացում հավաստագրում, ուսումնասիրման այցեր,

• միասնական առաջխաղացման ծրագիր. ցանցի ստեղծում, միասնական և տեղական առաջխաղացման ծրագրեր, հիմնական միասնական գովազդային տարրերի ձևավորում (ֆիրմային ոճ, խորհրդանշան, կարգախոս և այլն),

• գործողությունների տեսանելիություն, նախագծի գովազդային (առաջխաղացման) գրքույկ, ծրագրի համացանցային կայքի մշակում, սպասարկում և տեղակայում (web hosting), ծրագրի գրքույկ և խտասկավառակ, տեղական ծրագրի առաջխաղացում և արդյունքների տարածում, միջազգային համաժողովի կազմակերպում, արդյունքների ներկայացում,

• ծրագրի կառավարում և համակարգում, մեկնարկային հանդիպում, ղեկավար կոմիտեի հանդիպումներ, համակարգում, ֆինանսական կառավարում, ներքին աուդիտ և հաշվետվություն, ծախերի ստուգում, ծրագրի արդյունքների գնահատում:

CerTour ծրագիրն իրականացվել է է միջազգային համագործակցությամբ, հետևյալ կազմակերպությունների մասնակցությամբ. Քսանտիի քաղաքապետարան (Հունաստան), Սևծովյան տնտեսական Կենտրոն (Բուլղարիա), «Էկոտուրիզմի ասոցիացիա» ՀԿ (Հայաստան), Սոցիալական հետազոտությունների և քաղաքական վերլուծությունների միջազգային կենտրոն (Վրաստան), Սուրուցենիի քաղաքապետարան (Մոլդովա), «Զապորոժիեի տարածաշրջանի համագործակցության աջակցության տարածաշրջանային հիմնադրամ» ՊԿ (Ուկրաինա):


Այս չափորոշիչները համապատասխանեցվել են Հայաստանի առանձնահատուկ պայմաններին:

Комментариев нет:

Отправить комментарий