Մարտի 30-ին Մարտունի Ինֆոտանը կայացավ «Online-ից Offline» միջոցառում: Նման ձևաչափով միջոցառում անցկացնելու հիմքը դրվել է մեկ տարի առաջ:
Գաղափարը սկիզբ է առել «Ճանապարհ դեպի արվեստի աշխարհ/ Արդի նկարիչներ» ֆեյսբուքյան խմբի հետ համագործակցության արդյունքում:
Մարտունու պատկերասրահում կազմակերպվեց խմբի նկարիչներից 12-ի ստեղծագործությունների «Տարվա եղանակներ» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Միջոցառումը հնարավորություն տվեց Մարտունու արվեստասեր հասարակությանը մի քանի ժամով հեռանալ առօրյա կյանքի միօրինակությունից և տեղափոխվել արվեստի` նկարչության գունագեղ աշխարհ:
Այս տարվա միջոցառումը Սուբ Զատկի նախատոնին էր և միջոցառման վերջում նշվեց Սուրբ Զատիկը: Հյուրերի համար նախատեսված էր հյուրասիրություն, և իհարկե օրվա խորհուրդը կրող կարմիր ներկված հավկիթներ:
Ցուցահանդեսը կտևի մինչև ապրիլի 15-ը:
Комментариев нет:
Отправить комментарий