04.04.2016

Մայրերն աղոթում են ․․․

                                    Սերգեյ Հայրապետյան, 15 տարեկան

Մարտունու ավագ դպրոցի սան, 
«Մարտունի երիտասարդական բանկ» 
կոմիտեի անդամ


1994 թ. ... Անդադար կռիվներից հետո վերջապես խաղաղություն: Հայը կարծում էր ՝ վերջ , դա վերջն է , որ անդորր է բերելու, որ էլ Արցախի գլխին թշնամու յաթաղանը չի կախվելու: Փակ սահման, փակ հարաբերություններ և հարևաններ թշնամացած: Այդ թվացյալ անդորրը խախտվում էր մերթընդմերթ  տագնապելով բոլորին: Չհաշտվող թշնամու պարբերաբար հարցակումները ,որոնք իրենց թերզարգացած մտքով (ճիշտ է թշնամուն չեն թերագնահատում) պետք է վախեցներ, հանկարծակիի բերեր հայ զինվորի,սակայն դրանք կոփում էին հային։
Եվ այդպես մասնատվող անդորր, որը աշխարհը տեսնում էր հարկ եղած դեպքում։ Պարզ էր այս ամենի պատճառը ՝ չհամակերպվող, ճշմարտությունը անտեսող մի ազգ, որը միամիտ հայտնվելով քարտեզի վրա դարձավ նավթավերամշակող եւ գնեց բոլորի աչքերը, դարձավ խառնակիչ լեռներում ազնիվ (Կովկասում)։
22 տարի անց... Մի պարզ օր, որը այդքան էլ պարզ չէ , լսեցի թշնամու եւս մեկ հարձակման մասին։
«Կրկին հարձակում, հաջորդող նահանջ» մտածեցի ես։ Սակայն քամին ականջիս հասցրեց հարձակման եւ հերետանի օգտակործման մասին լուրը, այդ քամին հայ զինվորների մայրերի սրտի բաբախյուններից էր առաջացել, որը խելագարված ջնջում էր բանականությանը։
Մոլեգնած սիրտս պրպտում էր ամեն ինչ՝ հանուն լսելու հայրենիքին սպառնացող վտանգի ավարտման մասին։
Լսում էի, լսում դողացող հայի ձայնը, բայց հայը չպետք է դողա: Այդ թշնամին պետք է սողալ ու լողալ սովորի, որ փրկություն գտնի Կասպիցում եւ օթեւաններ անարդար աշխարհում։
Գույժեր, որոնք խոցում էին անքուն հայի սիրտը։ Մայրեր, որոնք աղաղակում էին, որ աշխարհը տեսնի ու գոռա ու անարգի չարին։ Բայց հայս այն հայը չէ, որ չխոսի, այլ լռի թելադրանքներով,հայս կանգուն է պատրաստ կռվելու ու պահպանելու հայոց պատմության սյուներից ամենատառապածը՝ Արցախը։ Մայրերն աղոթում են, աղերսում
Ասծուց Վազգենի ու Մոնթեի հերոսական ոգին հայորդիներին։
Ղարաբա՜ղ ,ախ այդ հրաշքը, որը պետք է անառիկ մնա եւ հեռու թշնամուց, հեռու նրա պիղծ ոտքից, քանի որ հողը այդ բնաշխարհի սուրբն է՝ Մոնթեն այդտեղ է ընկել, հանուն նրա։
Թշնամին առաջնագծում է՝ հայի դիմաց, օրը մթնել է, իսկ վաղն անորոշ է..․

Комментариев нет:

Отправить комментарий