22.04.2016

Ջահերով երթ Մարտունիում

Այս  տարի  լրանում  է  Հայոց  Ցեղասպանության  101-րդ տարելիցը:
Այս տարի  ևս  մեր  քաղաքում  կիրականացվի  երթ նվիրված  անմեղ  զոհերի  հիշատակին:  Երթը  լինելու  է  ջահերով: Ջահերը  պետք  է պատրաստեք  բոլորս միասին: Երթի  ամբողջ  ընթացքը  հսկելու  են  ոստիկանության  աշխատակիցները։

Սպասում  ենք  ձեզ, սպասում  հանուն  համախմբման , միասնության:
Տեղը և ժամը, կորոշենք միասին` ջահեր պատրաստող կամավորներով:

Լրացում․
Երթը կկայանա այսօր՝ ապրիլի 23–ին, ժամը 19։30–ին։ Թափորը կշարժվի Մարտունու ավագ դպրոցին հարակից տարածքից, Երևանյան–Մյասնիկյան փողոցներով դեպի Սբ․ Աստվածածին եկեղեցի։

«Մարտունի երիտասարդական բանկ» 
կոմիտեի անդամ Սեյրան Սողոյան

Комментариев нет:

Отправить комментарий