20.04.2016

Աղբային աղետ Ծովինար և Արծվանիստ համայնքներում


Աղբահանությունը, կարելի է ասել, ամենամտահոգիչ խնդիրներից է Ծովինար և Արծվանիստ համայնքների  համար։
Երկու գյուղերի միջով է անցնում  Արփա–Սևան ջրամբարի ելքը և այն դարձել է իրական աղբանոց։
Նույն պատկերն է նաև Արծվանիստ համայնքով հոսոք Վանքիձոր և Արծվանիստ գետերի պարագայում։ Հարազատ գյուղի գետափնյա բնապատկերներն այնքան էլ  հաճելի չեն, եթե այդպես կարելի է արտահայտվել։

Մեղադրել համայնքապետարաններին, թե աղբահանություն չեն իրականացնում և դա է պատճառը, որ գետերը աղտոտված են՝ սխալ կլինի։ Երկու համայնքերում էլ կանոնավոր աղբահանություն կատարվում և գտնվում է գյուղերի գերեզմանատեղիների հարևանությամբ։

Բայց, քանի որ բաց աղբանոցներ են, հերիք չէ գարշահոտ են արձակում, քամիների ժամանակ պոլիէթիլենային տորպրակները և այլ թեթև աղբ հայտնվում է ուր ասես՝ աղտոտում գերեզմանատեղիները, Սևանի ափը  և այլն։


Այդ իսկ պատճառով դիմում եմ համասպատասխան մարմիներին և երկու համայնքերի գյուղապետարաներին խնդրանքով փակ աղբանոցներ շահագործել՝ կատարել աղբանոցների հողով լիցքեր, կազմակերպել և մաքրել գերեզմանատեղիների աղբամաքրություն։

Բայց համայնքների աղտոտվածության համար միայն համանքապետարանը չէ մեղավոր, այդ իսկ պատճառով դիմում եմ նաև բնակիչներին՝ մաքուր պահել համայնքը, չէ որ համայնքապետարանը  Արծվանիստ գյուղից 200 մ հերավորության վրա հատկացրել է համապատասխան տարածք–փոս հատուկ աղբը լցնելու համար, բայց բնակիչները շարունակում են լցնել  կամ գերեզմանատեղիի մոտ, կամ մոտակա գետափին, կամ էլ՝ համապատասխան փոսի կողքերն, բայց ոչ մեջը։


Առաջարկում եմ կազմակերպել համահամայնքային շաբաթօրյակ, որին կմիանամ ես և ինձ տարիքակից մտահոգ երիտասարդներ։


Հեղինակ՝ Կարեն Մարգարյան
«Մարտունի ԻնֆոՏան» քաղ․ լրագրող




Комментариев нет:

Отправить комментарий