10.11.2015

Միացի՛ր Մարտունի երիտասարդական բանկին․ հայտարարություն երիտասարդների համար




Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Մարտունու կանանց համայնքային խորհուրդը հրավիրում է մասնակցել

Երիտասարդական Բանկ 

ծրագրին։
Ի՞ՆՉ Է ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԲԱՆԿԸ
Երիտասարդական բանկը (http://am.epfarmenia.am/am/program-portfolio/youth-program/youth-bank/) աշխարհի ավելի քան 25 երկրում իրականացվող ծրագիր է, որը Հայաստանում իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իսկ Գեղարքունիքի մարզում Երիտասարդական բանկի աշխատանքները համակարգում է Մարտունու կանանց համայնքային խորհուրդը։ Երիտասարդական բանկ կոմիտեների նպատակը տեղի երիտասարդությանը իրենց իսկ համայնքի զարգացման գործում ակտիվորեն ներգրավելն է։ Երիտասարդական բանկը կամավոր երիտասարդների խումբ է, որին հնարավորություն է տրվում սովորել և իրականանցնել դրամաշնորհային ծրագիր՝ իրենց հասակակիցների գաղափարներն իրագործելու համար։
Երիտասարդական բանկը բաղկացած է 5 անդամից։ Վերջիններիս պարտավորություների մեջ է մտնում համայնքային ծրագիր իրականացնելը, դրամաշնորհային ծրագրի ձևակերպելն ու հայտարարելը, ծրագրերի ընտրությունը, ֆինանսավորումը ու մոնիթորինգը։ Երիտասարդական բանկում անդմաները միմյանց հետ աշխատում են առաջնորդության, հավասար մասնակցության, թիմային և ակտիվ համագործակցության սկզբունքնեով։

Եթե՝ 

16-25 տարեկան ես և ուզում ես, որ

Քո կարծիքը լսելի լինի՝

Մասնացես համայնքիդ բարելավմանը,

Նախաձեռնես դրական փոփախություն,

Ձեռք բերես առաջնորդի և ակտիվ քաղաքացու հմտություններ,

Պատրաստ ես գործ ունենալ իրական գումարների հետ,

Ապա միացիր

Մարտունի Երիտասարդական Բանկ 
ծրագրին։

Ինչպե՞ս մասնակցել

Լրացու  հայտը

և (կամ) մասնակցիր

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ում ծրագրի մեկնարկային միջոցառմանը, որը տեղի կունենա 

Դեկտեմբերի 11–ին` ժամը 11։00–ին

Հավելյալ տեղեկատվության համար գրիր  liana.hovannisyan@gmail.com հասցեով կամ զանգահարիր 043 700 285 համարին։

Փոփոխություններ սկսվում են ընտրությունից՝ մենք սպասում ենք քեզ․
Մարտունի երիտասարդական բանկ։

Комментариев нет:

Отправить комментарий