24.08.2020

Գավառագետն աղբով է լցված

Գավառագետը սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանից և, մինչ Սևան հասնելը, անցնում է Գավառ քաղաքով։ Ներկայումս այն սարսափելի աղտոտված վիճակում է գտնվում, սակայն արդյո՞ք այն այսպիսին է եղել միշտ։  

Բնակիչները պատմում են Գավառագետի հետ կապված պատմություններ՝ տեղ գտած տարբեր ժամանակներում։ Նրանցից մեկի խոսքով մոտ 50 տարի առաջ գետի ջուրն այնքան մաքուր է եղել, որ այն նույնիսկ օգտագործել են խմելու, կենցաղում օգտագործելու համար։ Երիտասարդներն իրենց հանգիստն անցկացրել են գետում լողալով և անգամ սեփական հագուստով իշխան տեսակի ձուկ են որսացել։ Պատմում են նաև, որ եղել է ժամանակ, երբ բնակիչները գետում կարպետներ և բուրդ լվանալու սովորություն են ունեցել, իսկ տարածաշրջանի զինվորականներն իրենց հագուստն են լվացել այնտեղ, քանի որ մշտական ջրամատակարարում չի եղել, ու դա ամենահարմար վայրն է եղել։ Ըստ բնակիչների պնդման՝ գետի ջուրն աղտոտվել է վերջին 25 տարվա ընթացքում, և հիմա աղբի քանակն օրեցօր ավելանում է և փչացնում  ամեն կողմից դեպի գետը բացվող հիասքանչ տեսարանը։ 

   




Ի՞նչ պատահեց, ո՞ր պահին սկսեց ամեն ինչ սխալ ուղղով շարժվել։ Մարդիկ դեռ շարունակում են անգիտակցաբար, կամ գուցե և գիտակցաբար աղբը լցնել գետի մեջ, բայց չէ՞ որ դա մեր, ձեր և եկող սերնդի ապագան է։ 

Եկե՛ք մաքուր պահենք մեր շրջակայքը, պահպանե՛նք բնությունն ու մեզ շրջապատող աշխարհը։


Հեղինակներ՝  Էմմա Վանեցյան և Թամարա Բուդումյան 

Комментариев нет:

Отправить комментарий