23.08.2020

Երանոսը համավարակի օրերին


Ով թեկուզ մի քիչ ծանոթ է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանին, գիտի որ Երանոս գյուղն այստեղ հայտնի է որպես «խոպանչիների» գյուղ։ Այստեղ մարդկանց եկամտի հիմնական աղբյուրը արտագնա աշխատանքն է։ Տարվա ընթացքում մոտ ութ ամիս  գյուղի 25-60 տարեկան տղամարդիկ գյուղում չեն լինում․ մեկնում են արտերկիր, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնություն՝ աշխատանքի։ Աշխատանքի մեկնում են  մայիս ամսից սկսած և վերադառնում են միայն ուշ աշնանը կամ ձմռան սկզբին։ Այս տարի, պայմանավորված համավարկով, գյուղի աշխատուժը արտագնա աշխատանքի մեկնել չկարողացավ, որի հետևանքով էլ շատերն աշխատանք չունենալու խնդրի առաջ կանգնեցին, քանի որ գյուղում չկան աշխատատեղեր։ Բայց, իհարկե, ցանկացած խնդիր լուծելի է, և այս անգամ ես բողոքել չեմ ուզում, այլ ուզում եմ մի փոքր պատմել Ձեզ այս օրերին իմ գյուղի առօրյայի ու ստեղծված իրավիճակի դրական կողմերի մասին։  

Նախ և առաջ սահմանների փակման հետ զուգահեռ մեր գյուղում բոլորը հիշեցին իրենց պապերից մնացած հողատարածքները` գյուղի տարբեր հատվածներում, որոնք երկար տարիներ անմշակ էին մնացել և սկսեցին կարտոֆիլագործությամբ զբաղվել՝ մշակելով այդ հողատարածքները։ Ընդհանուր առմամբ  բնակչներն սկսեցին ավելի շատ գուղատնտեսւթյամբ զբաղվել։

Հենց այս պահին մեր գյուղում սկսվել է հացահատիկի բերքահավաքի շրջանը։















Հիմա գյուղում կյանքն ընթանում է իր բնականոն հունով, արտագնա աշխատնքի չմեկնած տղամարդիկ գյուղում և գյուղից դուրս` հիմնականում մայրաքաղաքում, կարողացել են գտնել աշխատանք, հիմնականում՝ բանվորական, ինչպես նաև ակտիվորեն մասնակցում են գյուղի սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը։     

       

Բոլորը խոսում են համավարակի վատ կողմերի մասին, իսկ ես կասեմ, որ սա հնարավորություն էր մեր համագյուղացիների համար, հատկապես նրանց համար, ովքեր մեկնում էին արտագնա աշխատանքի, հասկանալու, որ հայրենի գյուղում էլ կգտնվի աշխատանք ապրելու համար, և ես վստահ եմ, որ հաջորդ տարի արտագնա աշխատանքի մեկնողների թիվն ավելի քիչ կլինի և մեր համագյուղացիները մնալով գյուղում կներդնեն իրենց ներուժը մեր գյուղն էլ ավելի զարգացնելու համար։


     


Հեղինակ՝ Լիլիթ Ժամհարյան

Комментариев нет:

Отправить комментарий