Օգոստոսի 2-ին «Մարտունի ԻնֆոՏանը» կայացավ քաղաքացիական լրագրողների հերթական հանդիպում-քննարկումը: Մասնակցում էին ինչպես արդեն իսկ ԻնֆոՏան գործունեության մեջ ներգրավված ակտիվ քաղ. լրագրողները, այնպես էլ տարածաշրջանում հանրային ակտիվություն դրսևորող կառույցի նոր անդամներ` Մարտունի քաղաքից:
Կայացած սեմինարի ընթացքում «Մարտունի ԻնֆոՏան» համակարգող, լրագրող Վրույր Մալխասյանը համառոտ ներկայացրեց «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի հիմնական նպատակն ու իրականացվող ծրագրերը` առավել հանգամանալից անդրադառնալով նշված ծրագրի շրջանակներում ստեղծված Ինֆոտների գործունեությանը:
Այնուհետ բանախոսը անդրադարձավ լրագրության հիմունքներին, տեղեկատվության շատ արագ տարածման ու մեծածավալ հոսքի պայմաններում ԶԼՄ-ների ժամանակակից պահանջներին համապատասխան փոխակերպումներին, տեղեկատվական տեխնոլոգիաների տարածմանը զուգահեռ դրանց կիրառման անհրաժեշտությանն ու տեղեկատվություն սպառողների ներգրավմանը տեղեկատվության ստեղծման ու տարածման գործընթացում:
Որոշ փաստացի օրինակների շուրջ նաև ակտիվ զրույց-քննարկումներ ծավալվեցին:
ԻնֆոՏան գործուն քաղ. լրագրողներ նաև խորհրդատվություն ստացան բլոգի որոշ գրառումների թեմատիկայի ու շարադրանքի, տեխնիկական լուծումների վերաբերյալ, իսկ նոր անդամների հետ էլ քննարկվեցին առաջիկա աշխատանքների ուղղվածությունը:
Կարևորվեց ինֆոտնեցիների միջև մշտական կապն ապահովող ՏՏ միջոցների օգտագործումը :
Մասնակիցներին ողջունեց և որոշ օգտակար խորհուրդներ տվեց նաև «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը:
Հաջորդ հանդիպումների ժամանակ կկազմակերպվեն նաև կինոդիտումներ ու թեմատիկ քննարկումներ:
Լուսանկարները` Արաքս Հոխիկյանի
Комментариев нет:
Отправить комментарий