Մարտունի ԻնֆոՏանը դեկտեմբերի 7-ին կայացավ քաղաքացիակն լրագրության դասընթացի առաջին հանդիպումը:
Դասընթացը վարում էր Ինֆոգյուղի համակարգող Աննա Մուրադյանը:
Դասընթացի ընթացքում նեերկաներին ներկայացվեց նաև «Մարտունի ԻնֆոՏան» և «ԻնֆոԳյուղի» գործունեությունը և նպատակները:
Մասնակիցներից ճշտվեց նրանց պատկերացումները և սպասումները դասընթացից: Մասնակիցների ներկայացվեց, թե ինչ է քաղաքացիական լրագրությունը, այսօր ինչ դեր է խաղում քաղաքացիական լրագրությունը քաղաքացիական հասարակության զարգացման գործում: Մասնակիցներին ներկայացվեց քաղաքացիական լրագրության հիմնական սկզբունքները, բերվեցին քաղաքացիական լրագրության օրինակներ:
Մասնակիցների համար բացվեցին էլ. փոստեր: Մասնակիցների կողմից ընտրվեցին հոդվածների թեմաներ, նրանց հանձնարարվեց մինչ հաջորդ հանդիպումը աշխատել այդ հոդվածների վրա և էլ. փոստով ուղարկել Աննա Մուրադյանին:
Դասընթացը անցկացվում է Հայաստանի 5 ԻնֆոՏներում, տևելու է հինգ ամիս` ամսեկան երկու դաս, դասերի ավարտին նախատեսվում է, մարզերում ունենալ լավ քաղաքացիական լրագրողներ, նրանցից յուրաքանչյուրը կունենա իր անձնական բլոգը:
Комментариев нет:
Отправить комментарий