03.02.2012

Էսսեի մրցույթ` «Լեզուն հայրենիք է»


Հայկական գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հոբելյանական ծրագրերի շրջանակում հայտարարում է «Լեզուն հայրենիք է» թեմայով էսսեների մրցույթ:

Մրցույթի հաղթողին հնարավորություն կտրվի մասնակցելու հոբելյանի շրջանակներում արտերկրում իրականացվող միջազգային որևէ ծրագրի:


Մրցույթի մասնակից ուսանողները պետք է ներկայացնեն էսսե (նվազագույն ծավալը` 500 բառ կամ 1.5 էջ) «Լեզուն հայրենիք է» թեմայով:



Մրցույթի պայմանները. 
  • Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները
  • Աշխատանքների ընդունումը` մինչև փետրվարի 10-ը ներառյալ
  • Հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 19-ին` Հովհ. Թումանյանի ծննդյան օրը: 

Աշխատանքներին կից անհրաժեշտ է ներկայացնել. 
  • Մասնակցի անձնագրի պատճենը
  • Մասնակցի մեկ լուսանկար
  • Մասնակցի հասցեն և հեռախոսահամարը
  • ԲՈՒՀ-ի անվանումը, ֆակուլտետը և կուրսը:  
Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրինություն (հասցեն` Տերյան փ. 42/1, հեռ.` 52.12.22, 58.33.35) կամ էլ. հասցեով` gradaran@childlib.am

Комментариев нет:

Отправить комментарий