06.04.2012

«ԻնֆոՏուն» ծրագրի արդյունքների ամփոփում Մարտունիում

Ապրիլի 5-ին «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ կենտրոնում իրենց 10-ամսյա գործունեությունը ներկայացրեցին ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «Ինտերնյուս Նեթուորքի», Երևանի մամուլի ակումբի և մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ի իրականացրած «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում գործող Գորիսի, Մարտունու և Արմավիրի ԻնֆոՏները:


Ինչպես նշվեց կայացած շնորհանդեսի ժամանակ, «ԻնֆոՏուն» ծրագրով փորձ է արվել համախմբել տվյալ տարածաշրջանի ակտիվ մարդկանց, քաղաքացիական լրագրության քառամսյա անվճար դասընթացների միջոցով ծանոթացնել նոր մեդիա գործիքներին` իրենց համայնքի խնդիրները ինչպես տարբեր սոցիալական կայքերում,այնպես էլ ԻնֆոՏների բլոգներում բարձրաձայնելու համար: «Մարտունի ԻնֆոՏան» որոշ հրապարակումներ,օրինակ, տեղ են գտել նաև այլ էլեկտրոնային լրատվամիջոցներում, ստացել արձագանք տարբեր կառույցների, այդ թվում` ՄԻՊ գրասենյակի կողմից:


Կայացած շնորհանդեսի ընթացքում, ամփոփելով կատարված աշխատանքը, ԻնֆոՏներն ուղենշեցին առաջիկա անելիքները: Նրանցից յուրաքանչյուրի «Ինֆոդարանը» համալրվեց 140 նոր տեսաֆիլմով, իսկ ակտիվ քաղաքացիական լրագրողներն էլ խրախուսական պարգևներ ստացան:

Միջոցառմանը ներկա էին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Ինտերնյուս Նեթուրքի, Օրանժ Արմենիայի ներկայացուցիչները,կրթամշակութային, հանրային տարբեր կառույցների ներկայացուցիչներ, արվեստագետներ ու հասարակության այլ ակտիվ անդամներ: Վերջում կայացավ կինոդիտում` արցախյան ազատամարտի մասնակիցների պատերազմի ու խաղաղության ժամանակահատվածների համադրմամբ ստեղծված «Ֆելո» ֆիլմի ներկայացմամբ: 

Комментариев нет:

Отправить комментарий