Ազգային ժողովի մի շարք ՀՀԿ-ական պատգամավորների օրենսդրական նախաձեռնութամբ, փաստորեն, 1996-ից մինչեւ 2008-ի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում հողի հարկի ու գույքահարկի գծով կուտակված պարտքերը ամբողջությամբ զրոյացվում են:
Օրենսդրական նախաձեռնության համաձայն, այն մարդիկ, ովքեր կվճարեն 2008, 2009 եւ 2010 թվականներին կուտակված հողի հարկի ու գույքահարկի գծով պարտքերը, կազատվեն այդ պարտքերի չվճարման համար գոյացած տույժերի ու տուգանքների վճարումից:
Այս արտոնությունները չեն տարածվում խոշոր պարտքերի վրա` հողի հարկերը եւ գույքահարկերը եւ դրանց մասով հաշվարկված տույժերը եւ տուգանքները չպետք է գերազանցեն 2 միլիոն դրամը, իսկ փոխադրամիջոցների դեպքում` 1 միլիոն դրամը:
«Փաստորեն, սա կարեւորագույն օրենսդրական նախաձեռնություն է: Հանրապետական կուսակցության ֆրակցիան է առաջ քաշել այս հարցը: Եվ մեր մարզային այցելություններն էլ ցույց են տալիս, որ մեր գյուղացիները մշտապես բարձրացնում են այս հարցը», - կառավարության նիստում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` շարունակելով. «Եվ այսօր պետությունը
այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալով` շուրջ 43 միլիարդ դրամի` տույժ-տուգանքներով, մայր գումարով, մենք փաստորեն զիջում ենք այս հարկերը գյուղատնտեսության ոլորտում: Կարծում եմ, ինքը իր մեջ պարունակելու է նաեւ նոր ներուժ` տնտեսական աճը խթանելու, որովհետեւ հարկային բեռը գյուղատնտեսության վրա էապես արդյունքում նվազելու է»:
այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալով` շուրջ 43 միլիարդ դրամի` տույժ-տուգանքներով, մայր գումարով, մենք փաստորեն զիջում ենք այս հարկերը գյուղատնտեսության ոլորտում: Կարծում եմ, ինքը իր մեջ պարունակելու է նաեւ նոր ներուժ` տնտեսական աճը խթանելու, որովհետեւ հարկային բեռը գյուղատնտեսության վրա էապես արդյունքում նվազելու է»:
Մեր համայնքում հողի հարկի խոշոր պարտքեր ունեցողները շատ հող ունեցողներն են, բնականաբար համայնքի համեմատաբար հարուստ սեփականատերերը, ովքեր վայելում են ամենալավ հողերը, մեքենաները,… Համոզված եմ, որ բոլոր համայնքներում նույն պատկերն է:
Մարզային այցելություններից են խոսում... Հրավիրում եմ վարչապետ Տիգրան Սարգսյանին Գեղարքունիքի մարզի Լիճք համայնք, թող գա և ինձ ցույց տա տասը հարկատուի, ովքեր սոցիալապես վատ վիճակում լինելու պատճառով մի քանի տարվա պարտք են կուտակել: Չի կարող ցույց տալ, քանի որ ազնիվ գյուղացու քունը չի տանի և կհամաձայնեք, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կմարի պարտքերը: Ու՞մ հաշվին են զիջում այդ պարտքերը, եթե ոչ` բարեխիղճ հարկատուի, եթե ոչ նրանց, ովքեր մի բուռ հողից հազիվ օրվա հաց են քամում:
Միթե սա չի նշանակում, որ պետությունը խրախուսում է գողերին, նրանց արտոնություններ տալիս, իսկ օրվա հացի խնդրով ապրողներին օգնելու փոխարեն` բարոյապես ոչնչացնում:
Գալու են սպասված նախընտրական քարոզարշավի օրերը: Մի քանի հռետորական ճառ, և մեր հարկային արտոնություններից օգտվողները պատրաստ են` թեթևացած, պարտքերը մարված, եռանդով լեցուն…
Ուրիշ ինչպես անվանել այս օրենսդրական նախաձեռնությունը, եթե ոչ նախընտրական կաշառք օրենսդրական նախաձեռնության տեսքով:
Ես, որպես բարեխիղճ հարկատու, կոչ եմ անում իմ նմաններին հարկերը չվճարել, քանի որ հենց նույն մարդիկ կշարունակեն պարտքեր կուտակել, և վայելել «պետության» ներողամտությունը…
Իսկապես, ես համարում եմ, որ այդ որոշում հիմարություն է:
ОтветитьУдалитьԻնչու պիտի մի մաս հարկատուներն ազատվեն հարկ վճարելուց և կուտակված պարտքերից: Եթե այդպես է,ուրեմն նշված ժամանակահատվածում հարկ վճարած հարկատուներիը պետք է ազատվեն հարկ վճարելուց մինչև 2020թ.:
Հարգելի Եղիազար, հենց այնպես ոչ մեկին չէին զիջի պարտքերը...
УдалитьԻնչքան էլ ասեն, թե հարկային բեռն են թեթևացնում..., ... իրականում օրենքի սահմաններում արդեն հնարավոր չէր գանձել դրանք, ուղակի աճպարարի ճարպկությամբ մի երկու տարի և մի քանի կետ գումարեցին և ստացվեց այն ինչ ստացվեց...
Ցավալին այն է, որ շատերը խայծը կուլ կտան, և դա գիտեն վերևներում...
Իսկ ամենացավալին` որ ԽԾԲ-ի օգնությամբ և «զոռբայության» հաշվին հարկերից խուսափողները նույն զենքը օգտագործում են ամեն տեղ...
Ստացվում է մի հետաքրքիր պետական մտածելակերպ. «Նրան, ում չես կարողանում պատժել, պարգևատրիր և նա քո զինվորն է»