28.04.2015

Գավառ–Մարտունի–Վարդենիս ավտոճանապարհը սպասարկողներն «անհետացել» են

Շուրջ մեկ ամիս առաջ ձյան առաջին հալոցքի հետ Գավառ–Մարտունի–Վարդենիս (M10 մայրուղու Մարտունու հատված) ավտոճանապահը սպասարկողները սկսեցին ասֆալտի գարնանային «կարկատանի» նախապատրասկան աշխատանքները։
Առանց այն էլ մեծ, լայն եւ խորը փոսերը կտրտվեցին, որպեսզի սկսեն ասֆալտապատման աշխատանքեր։ Բայց ինչպես տեսնում եք նկարներից այս ընթացքում ոչ միայն մի թիզ չի ասֆալտապատվել, ավազով կամ շիբինով լցվել, ավելին խաչմերուկային բանուկ հատվածում  կտրտված ասֆալտակտորները ավելի են քանդվել՝ մեծացնելով եւ խորացնելով փոսերը։ Ճանապարհի անմխիթար վիճակը պատճառ է դարձել բազմաթիվ քաղաքացիների բողոքի համար, ովքեր բարձրաձայնում են եւ փոսերում հայտնվող մեքենաների կոտրվածքների եւ անսարքությունների մասին, ինչպես նաեւ ստեղծվող  վթարային իրավիճակների։
























Комментариев нет:

Отправить комментарий