22.12.2015

«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» Մարտունիում


Դեկտեմբերի 23-ին, ժամը`13:00-ին, Ազգային  պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում (հասցե՝ Շահումյան 12) տեղի կունենա «‪#‎electricyerevan‬ 2015» ֆոտոցուցահանդեսի բացումն ու «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Ցուցահանդեսը, որը բաց կլինի ընդհամնեը մեկ օր, «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչների ստեղծած յուրօրինակ ֆոտոակնարկն է ս.թ. հունիսի 22-ից մինչեւ հուլիսի 6-ը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ:


***
Ֆիլմն անդրադառնում է Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի վաղ առավոտյան ծավալված դեպքերին եւ զարգացումներին` ականատեսների աչքերով, ինչպես նաեւ ներառում է հարցազրույցներ Ոստիկանության, ՄԻՊ գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Комментариев нет:

Отправить комментарий